Մասաչուսեթս նահանգի Դենվերս քաղաքից 14-ամյա Ֆիլիպ Չիզմը բռնաբարել և սպանել է իր մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ 24-ամյա Քոլին Ռիթզերին:

Այս սահմռկեցուցիչ արարքի պատճառն այն էր, որ ուսուցչուհին Ֆիլիպին և ևս 2 աշակերտների խնդրել է դասերից հետո մնալ և խոսել Թենեսի մասին. Ֆիլիպը վերջերս էր այնտեղից եկել: Ֆիլիպն իբր թե ծանր էր տանում իր ծնողների ամուսնալուծությունը, որն էլ տեղափոխության պատճառ էր դարձել:

Զրույցից հետո Ֆիլիպը դիմակ է դրել, ձեռնոցներ հագել, զինվել դանակով և գնացել զուգարան՝ ուսուցչուհու հետևից: Այնտեղ նա բռնաբարել է նրան, կտրել կոկորդը, մարմինը դրել մեծ աղբարկղում և փողոց է դուրս բերել՝ նրա մարմինը թողնելով «սեքսուալ դիրքում»:

Ուսուցչուհու սպանված մարմնի վրա նա գրություն է թողել՝ «Ատում եմ բոլորիդ»:

Ֆիլիպը գողացել է նրա կրեդիտ քարտերը, հեռախոսը և ներքնազգեստը:

Դրանից հետ նա գնացել է Վուդի Ալենի Blue Jasmine ֆիլմը դիտելու՝ գրում է MIGNewes-ը:
Աղբյուր՝ www.1in.am