RIA Novosti-ի փոխանցմամբ` Հնդկաստանում գնացքով ճանապարհորդող 93 աշակերտուհիները մի քանի ժամ շարունակ սեքսուալ ոտնձգությունների են ենթարկվել նրանց հետ նույն վագոնում գտնվող տղամարդկանց կողմից: «Դա սարսափելի էր: Ես այլևս երբեք չեմ տեղաշարժվի գնացքներով»,- պատմել է 9-րդ դասարանի աշակերտներից մեկը: Ըստ աղբյուրի` աղջիկներն իրենց 3 ուսուցչուհիների հետ տուն էին վերադառնում ի մանկական ճամբարից: Նրանք բարձրացել էին գնացք ու տեսել, որ իրենց տեղերը զբաղեցրել են մի խումբ տղամարդիկ: Գնացքը շարժվելուց հետո տղամարդիկ սկսել են «ոտնձգություններ անել աղջիկների նկատմամբ»: Աղջիկներին ոչ ոք օգնության չի եկել: Ոտնձգությունները դադարել են, երբ գնացքը 4 ժամ անց հասել է նշանակետին: Ենթադրվում է, որ ուսուցիչները պաշտոնական բողոք կներկայացնեն ոստիկանություն:


Աղբյուր՝ hayeli.am