Սթարում շատ լավ էի զգում, այնտեղ աշխատողներին լավ էին վերաբերվում, իսկ աշխատանքդ գնատահվում էր ըստ արժանավույնս: Նույնն էլ Ֆրեշում էր, որտեղ ինձ իր հետ վերցրեց Սթարի այն մասնաճյուղի տնօրենը, որտեղ ես աշխատում էի, որովհետև շատ գոհ էր իմ աշխատանքից: Հետո, ինչպես գիտենք, Սթարը սննկացավ և ես ստիպված է նոր աշխատանք փնտրել: 2013-ի մայիսին տեղավորվեցի ՀԱԹ-ում գտնվող Էվրիկա սուպերմարկետների ցանցի մասնաճյուղ, բայց քանի որ աշխտանաքը ծանր էր, իսկ աշխատանքի վայր հասնում էի երկու տրանսպորտ փոխելով, ստիպված էի նոր աշխատանք փնտրել: Սեպտեմբերի 23-ին մոտեցա Ծերեթելիի վրա գտնվող Սիթի Սուպերմարկետ և դիմեցի աշխատանքի համար:
Խանութի տնօրեն Վահե Մովսիսյանն ինձ հարցրեց, թե արդյո՞ք կարող եմ աշխատել հյութերի բաժնում՝ որպես վաճառող, իսկ ես տվեցի դրական պատասխան: Ինձ զգուշացրեցին, որ պետք է հոկտեմբերի 1-ից գամ, բայց առաջին մեկ շաբաթը փորձաշրջան պետք է անցնեմ , ինչից հետո ինձ կընդունեն աշխատանքի, եթե գոհացուցիչ արդյունքներ ցույց տամ: Ասեմ, որ իմ աշխատանքից շատ գոհ էին բոլոր՝ վաճառողները, հավաքարարները և անգամ պահեստապետը, սակայն երբ անցավ մեկ շաբաթը և ես գնացի կադրերի բաժին, այնտեղի աշխատակից Ռուզաննան հայտարարեց, որ տնօրենը շատ իզուր է ինձ կանչել փորձաշրջանի, որովհետև իրենք թափուր տեղ չունեն, հենց լինի ինձ կզանգեն, կկանչեն:
Շիվարած գնացի տուն: Երկու շաբաթ անց իմացա, որ նույն հյութերի բաժնում աշխատանքի են ընդունել լրիվ այլ մարդկանց. չգիտեմ մշտական, թե էլի մեկ շաբաթ անվճար շահագործելու նպատակով: Ահա այսպես ինձ անիրավորեն շահագործեցին Լֆիկի օբյեկտում և այսքանից հետո երբ տեսնում եմ, թե ինչպես են ապականված Փակ Շուկայի դիմաց «ցուցարարները» վանկարկում իբր աշխատատեղեր ստեղծող Լֆիկի մասին, ինչպես են տարբեր կասկածելի հեղինակություն ունեցող դեմքեր լայնորեն լուսաբանում այն փաստը, որ Լֆիկը օգնում է ուսանողներին՝ վճարելու իրենց հարցը, ես բարկանում եմ: Բարկանում եմ, որովհետև Լֆիկը ոչ մի աշխատատեղ էլ ըստ էությամբ չի ստեղծում, նա ստրկատեղեր է ստեղծում, որտեղ ռոտացիոն սկզբունքով ընդունում են մարդկանց, որոնց մի մասին անվճար են աշխատացնում, մյուսին էլ չնչին աշխատավարձով: Հարգելիներս, Լֆիկը ոչ մի կերպ բարերար ու բարեգործ չէ, նա ագահ չարագործ է, ով իմ նման հասարակ մարդկանց հարստահարելու ու էքսպլուատացնելու միջոցով միլլիարդներ է վաստակում, իսկ հետո մի քանի միլլիոն դուրս տալով մեծ փիառ է իրեն կազմակերպում և սարսափելին այն է, որ այդ մի քանի միլլիոնից հարյուրավոր մարդիկ իրոք ստրկանում են ու պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե լֆիկի գրոշերը ստանան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.hovsepyan.37/posts/766563986702866