Այդ իսկ պատճառով էլ սեռական հարաբերության ժամանակ գլխավոր խնդիրը ոչ թե օրգազմին սպասելն է, այլ «բուն գործընթացը վայելելը»: Հիշեք` ինչքան քիչ նշանակություն տաք օրգազմին հասնելուն, այնքան ավելի հեշտ կհասնեք դրան. չէ՞ որ օրգազմի հասնելու համար հարկավոր է առավելագույնս հանգիստ վիճակում լինել:
-Մարմինը հանգստացնելու և այն հաճելի զգացողություններին նախապատրաստելու համար կարելի է եթերային յուղով լոգանք ընդունել կամ մի փոքր պարել:
Պարել պետք է սահուն և դանդաղ` շեշտը դնելով ազդրերի շարժման վրա: Եթե արդեն առավելագույն աստիճանի գրգռվածության եք հասել, փորձեք ինքներդ ձեզ օգնել շնչառությամբ: Փորձեք շնչել այնպես, կարծես թե օդը բառացիորեն չի հերիքում:
– Եվրոպացի և ամերիկացի գինեկոլոգները զարմանալի բացահայտում են կատարել. «բոլոր վագինալ, օրալ և կլիտորալ օրգազմները նույն ծագումնաբանությունն ունեն: Դա կապված է այն բանի հետ, որ կնոջ օրգազմի հիմնական աղբյուրը կլիտորն է, որը կնոջ սեքսուալ ապրումների գագաթնակետին հասնելու կարողությունն է հանդիսանում»: Ստացվում է` բոլոր օրգազմները կլիտորալ են:
http://life.panorama.am/