Mixnews.lv ինտերնետ-ամսագրում հրապարակվել է ամենագրավիչ տատիկների ցուցակը: Միանշանակ կարելի է հայտարարել, որ այս կանայք արժանի են ընդօրինակման: Ոչ երիտասարդ տարիքում էլ նրանք շարունակում են ոճային և աստղային մնալ, իսկ նրանց արտաքին տեսքին կարելի է միայն նախանձել:
1. Քերոլ Միդլթոնը՝ Քեմբրիջի դքսուհու մայրը, 58 տարեկան է: Նախկինում բորդուղեկցորդուհի է աշխատել, այնուհետև ամուսնու հետ միասին հիմնել է Party Pieces ընկերությունը:
2. Դերասանուհի Գոլդի Հոունը 67 տարեկան է: Նա Քուրտ Ռասելի քաղաքացիական կինն է: Գոլդի Հոունը երեք երեխաներ և հինգ թոռներ ունի:
3. Դերասանուհի Սալի Ֆիլդը 67 տարեկան է: Սալին երեք թոռներ և բազմաթիվ կինոմրցանակներ ունի:
4. Թոմ Հենքսի կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը, 57 տարեկան է: Նա երկու երեխաներ և երկու թոռներ ունի: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, իսկ 2012 թ. թողարկել է իր առաջին ալբոմը:
5. Սոֆի Լորենը 79 տարեկան է: Իտալական կինեմատոգրաֆիայի լեգենդը երկու երեխաներ և չորս թոռներ ունի:
6. Էլվիս Փրեսլիի նախկին կինը՝ Փրիսցելա Փրեսլին 68 տարեկան է: Փրեսլին երկու երեխաների և չորս թոռների է դաստիարակել: Ամուսնալուծությունից հետո Փրիսցելան նորաձևությամբ է զբաղվել, այնուհետև դերասանուհի է դարձել:
7. Երգչուհի Դայանա Ռոսը 69 տարեկան է: Նա հինգ երեխաներ և երկու թոռներ ունի:
8. Թինա Նոուլզը 59 տարեկան է: Նա ոչ միայն Բեյոնսեի և նրա քրոջ՝ Սոլանժ Նոուլզի մայրն է, այլև նորաձև հագուստի դիզայներ է:
9. Դերասանուհի Ջեյն Ֆոնդան 75 տարեկան է: Նա երկու երեխաներ և նույնքան թոռներ ունի:


Աղբյուր՝ hayeli.am