ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում ոստիկանը մեղադրվում է 19-ամյա աղջկան բռնաբարելու համար:

40-ամյա Ջեկի Լեն Նիլը նոյեմբերի 23-ին, ծառայություն իրականացնելիս, 19-ամյա աղջկա ձեռքերին ձեռնաշղթաներ է հագցրել և իր մեքենայի հետնամասում բռնաբարել նրան:

«Չեմ կարող բառերով արտահայտել ջղայնությունս: Ես բառեր չեմ գտնում ասելու», – ասել է Սան Անտոնիոյի ոստիկանապետ Վիլյամ Մըքմանուսը:

Մըքանուսն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիլին մեղադրում են բռնաբարության համար: Տարիներ առաջ մի կին ևս այդպիսի բողոք է ներկայացրել, սակայն նա հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ հանգամանքները պարզելու համար, և գործն այդպես էլ մնացել է:


Աղբյուր՝ www.slaq.am