Խոյ

Համաձայնության գալու, տպավորություն թողնելու ու արագ կողմնորոշվելու ունակությունը ձեռք է բերում առաջնային նշանակություն: Զգացմունքները ու հույզերը մեծապես ենթակա են ինքնագնահատականի դրսևորումներին: Կատակներ մի արեք նրա հետ, ում սիրում եք, բայցև մի խոստացեք այն, ինչ չեք պատրաստվում կատարել: Ձեզ համար հեշտ է միանգամից մի քանի բան անելու վճռականություն որդեգրելը:

Ցուլ

Նյութական դիրքերը ամրապնդվում են, բայց գործերը լրացուցիչ էներգիա են պահանջում: Դուք ստիպված եք մի քանի ուղղություններով գործառնել: Կատարեք բոլոր պարադիր վճարումները, վերադարձրեք պարտքերը, հստակ արտասանեք այն ամենն, ինչ ուզում եք անել: Հնարավոր են երկարատև հանձնարարություններ, հոգսեր, առողջության հետ կապված ոչ լուրջ խնդիրներ: Գերլարում խորհուրդ չի տրվում: Անհրաժեշտ է ընդլայնել հնարավոր գործընկերների հետ համագործակցության հորիզոնները:

Երկվորյակներ

Այսօր լավ կլինի հիմնականում զբաղվեք առօրյայով, մի շարք խնդիրներ կարող եք լուծել նաև հետո, երբ կենցաղը ամբողջությամբ կարգավորած կլինեք: Բանակցություններում իրենց մասին հիշեցնում են մանրուքները, դրա համար էլ անհրաժեշտ է մանրազննին պատրաստվել հնարավոր հարցադրումներին: Եթե ճիշտ եք կողմնորոշվել հանգամանքներում ու օպտիմալ կուրս ընտրել նպատակների համար, այժմ կարող է ստացվել ֆինանսական հեռանկաների ընդլայնում:

Խեցգետին

Ակտիվ ու գործնական օր է: Փորձեք դնել կոնկրետ նպատակներ, աշխատել տեսանելի արդյունքի համար ու մի անցեք մի գործից մյուսը` առանց նախորդը ավարտին հասցնելու: Ճնշում մի գործադրեք, ձգտեք հարթել իրավիճակները ավելի շատ ձեր բնական գրավչության ու բարեկրթության միջոցով: Կարելի է տուն վերցնել լրացուցիչ աշխատանքը: Կոլեկտիվային հարաբերությունները կուրախացնեն նոր գաղափարներով ու հետաքրքիր զրույցներով: Մի անտեսեք հարազատների զգացմունքները, հաշվի նստեք բոլորի տեսակետի հետ:

Առյուծ

Տրամադրվեք էներգիայով լեցուն ու հագեցած գործունեության: Հնարավոր է` ստիպված լինեք մի աշխատանքը փոխարինել մյուսով: Մտավոր կարողություններն ու վերլուծելու աննկարագրելի հմտությունները կրդսևորվեն անկախ ձեր կամքից: Զգացմունքները մղվում են երկրորդ պլան, այսինքն` անտեղ, որտեղ գոյանում են նյութական հետաքրքրությունները:

Կույս

Օրվա բերած փոփոխությունները կարող են բացահայտել կամ պարզաբանել թեմա, որն առավել ակտուալ կլինի մոտակա ժամանակներս: Աշխատանքում առանձնակի կգնահատվեն ստեղծագործական վառ մտահղացումները, անսովոր մոտեցումները: Նոր տեղեկությունները, ծանոթությունները, առաջարկները ապագայի մոտալուտ փոփոխման կանխազգացումն են: Ընտանեկան գործերը սպասում են ձեր համակ ուշադրությանը:

Կշեռք

Մեծապես անձնական զբաղմունքներին նվիրված օր է: Զբաղվեք ընթացիկ գործերի կարգավորմամբ, աշխատեք ներկա լինել այնտեղ, որտեղ ձեր ներկայությունից մեծ բան է կախված: Այսօր օգտակար են առողջապահական պրոցեդուրաները: Մտածեք այն մասին, թե ինչ պետք կգա ձեզ մոտակա օրերին, հավաքեք տեղեկատվություն, պայմանավորվեք գործարքների մանրամասներ քննակելու վերաբերյալ: Ժամանակի մանրակրկիտ պլանավորումը այն է, ինչ ձեզանից այսօր պահանջվում է:

Կարիճ

Դուք ընթանում եք հանգիստ կենսական ռիթմով ու դուք ինչ-որ բան արմատապես փոխելու իմաստ չեք գտնում: Ուշադիր եղեք գործերի ու գործընկերների տրամադրության անսպասելի փոփոխմանը, արտահայտությունների նրբերանգներին, որոնք շատ բան կարող են ասել գործերի հետագա ընթացքի մասին: Տեղեկատվության որոնմանը տրամադրեք ավելի շատ ժամանակ, մի սահմանափակեք շփումների շրջանակը:

Աղեղնավոր

Չեզոք օր է: Սովորական գործերով զբաղվելը կլինի լավագույն որոշումը: Մնացած գործերը կպահանջեն գերուշադրություն, ուժերի գերլարում ու կենտրոնացվածություն: Աեմնաճիշտ ժամանակն է անկարգությունների կարգի բերելու, անպետք իրերից ու իրողություններից հրաժարվելու համար: Ձգտեք արդյունավետորեն աշխատել` աստիճանաբար կատարելագործելով ձեզ բնորոշ հմտությունները:

Այծեղջյուր

Ապագայի մասին խորհրդածելու իրական ժամանակն է, ըստ որում` մանրուքները առանձնակի ուշադրության կարիք են զգում: Կարելի է հավաքել ձեզ պետք եկած տեղեկատվությունը, հարթել ու ամրապնդել կարևոր հարաբերությունները: Անձնական հարցերում համակ ուշադրություն է պահանջում սիրելին: Հետևեք հանգամանքների զարգացմանը` առանց լրջորեն ազդելու դրանց ընթացքի վրա:

Ջրհոս

Ժամանակն է ընդունել, որ ամեն իրողություն հասունանում է իրեն հարմար ժամանակին: Թույլ տվեք, որ բոլոր իրադարձությունները զարգանան մինչ իրենց իմաստալից կողմը բացահայտելը: Կապերի ու հարաբերությունների մեջ որդեգրեք վստահության մթնոլորտ: Ձեզ վստահում են, աջակցում ամեն նախաձեռնություններում: Տեղեկությունները, որոնք ստանում եք այսօր, ուրախացնում են իրենց դրական միտվածութամբ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ժամանակ անցկացնել ընտանիքի մետրիմ անդամների հետ: Ընտանեկան մթնոլորտում քննարկվող ամեն սուր թեմա կարող է հարթ ընթացք ստանալ: Ականջ դրեք ավագների խորհուրդներին: Զբաղվեք ֆինանսական ոլորտի կայունացմամբ, կատարեք գործարքներ, խոշոր գնումներ: Ուշադիր եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս:
emedia.am