Քիմ Քարդաշյանը՝ ռեփեր Քանյե Ուեսթի հարսանցուն և սոցիալական ցանցերի հմուտ օգտատերը, պատմել է բոլոր աղջիկներին, ինչպես իսկական selfie ստեղծել Instagram-ում: Երգիծական տեսանյութը, որտեղ նաև նկարահանվել է նրա լավագույն ընկերուհի Բրիթնի Գասթինոն, հայտնվել է համացանցում:

Առաջին հերթին Քարդաշյանը խորհուրդ է տալիս լուսանկարվել վերևից, որովհետև այդ դեպքում աչքերն ավելի արտահայտիչ ու մեծ են ստացվում, իսկ այտերը՝ փոքր: Սակայն, եթե հավատանք Քիմին, ապա նկարահանման անկյունը հարկավոր է բավականին հաճախ փոխել, քանի որ միայն այդպես է հնարավոր գտնել ամենաշահեկան դիրքը:

Քարդաշյանն ու Գաստինոն խորհուրդ չեն տալիս չարաշահել «բադ-դեմքը»՝ արհեստականորեն շրթունքներին անբնական փքուն տեսք տալով: Չնայած, նրանք միանգամից հակասում են իրենց:


Աղբյուր՝ www.1in.am