Մի վտանգավոր շան պատրաստվում էին քնեցնել, քանի որ նա շատ ագրեսիվ էր իրեն պահում, սակայն շունը սկսեց իրեն հանգիստ պահել, երբ սիրահարվեց Ջերալդին անունով սագին: Ռեքսը կատաղի հովվաշուն էր, սակայն Ջերալդինի (սագի) ժամանումից հետո նա անճանաչելիորեն փոխվեց:

Սկզբնական շրջանում Կենդանիների փրկության կենտրոնի աշխատակիցները վախենում էին, որ եթե թռչունը մտներ Ռեքսի տարածք, Ռեքսը կհարձակվեր նրա վրա: Սակայն առաջին անգամ, երբ Ռեքսն ու Ջերալդինան իրար կողքի հայտնվեցին, նրանց պահվածքը ավելի շատ սիրագորով էր, քան ագրեսիվ: Այժմ զույգին թույլատրվում է միասին վազվզել և անգամ ամեն գիշեր քնել Ռեքսի անկողնում:

Կենտրոնի աշխատակազմը զարմացել է, թե որքան են Ռեքսն ու Ջերալդինան մտերմացել: Ծանոթությունից ի վեր` նրանց երկուսի բնավորությունն էլ փափկել է:

Բրիջուոթերի մոտակայքում գտնվող կենտրոնի տնօրենը` Շեյլա Բրիսլին, ասում է.

– Այնքան զավեշտալի է տեսնել նրանց միասին: Նրանք խելահեղորեն սիրում են իրար:

Նրանց սկզբնական շրջանում իրարից անջատ էին պահում, սակայն երբ սկսեցին շփվել իրար հետ, լավագույն ընկերներ դարձան:

Ջերալդինը ողջ օրը վազվզում է Ռեքսի շուրջ: Երբ Ռեքսին դուրս ենք հանում զբոսանքի, Ջերալդինին էլ ենք մեզ հետ տանում, քանի որ նա չի ուզում առանց իր ընկերոջ մնալ: Նրանք շատ կապված են իրար հետ և շունը հաճախ է լիզում Ջերալդինի գլուխը: Ջերալդինը փարվում է նրան, և նրանք ամեն գիշեր միասին են քնում: Մինչ այդ նա ուտում էր իր ճանապարհին հայտնված բոլոր թռչուններին, սակայն Ջերալդինի դեպքում ամեն ինչ այլ էր: Ես կենդանիների հետ աշխատում եմ 1997 թ.-ից և ամեն տեսակ տարօրինակ կենդանական պահվածք տեսել եմ, սակայն նման բանի դեռ երբեք ականատես չէի եղել: 11-ամյա Ռեքսին կենդանիների ապաստարան բերեցին ութ տարի առաջ:

 Երկու կենդանիներն էլ փրկվել են տերերից, ովքեր չէին կարողանում վերահսկել նրանց:

Շեյլան ավելացրեց, որ կենտրոնի աշխատակիցները պատրաստվում էին ներարկում կատարել, որից հետո շունը կսատկեր: Այս քայլին գնալու որոշումը կայացվել էր այն պատճառով, որ շունը իր նախկին ապաստարանում բոլորին կծել էր, և նրան ոչ մի կերպ հանդարտեցնել չէր լինում: Լավ է, որ բանը դրան չհասավ: Հիմա սագն ու շունը միասին են նախաճաշում, և շունն ամեն կերպ փորձում է պաշտպանել սագին: Այնքան հաճելի է դիտել նրանց միասին:

Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ ուրախ են Ռեքսի և Ջերալդինի սիրավեպի համար: Ռեքսի նախկին ընկերուհի Վերան, որը ևս հովվաշուն է, շատ է տխրել, երբ կանաչաչյա սագը սեպ է խրել իր և Ռեքսի հարաբերությունների միջև:

Շեյլան ասում է. 

-Ջերալդինը տանել չի կարողանում Վերային և ամեն կերպ փորձում է հասկացնել նրան, որ Ռեքսն իրեն է պատկանում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Վերային, որպեսզի նա իրեն լքված չզգա:


Աղբյուր՝ hayeli.am