Խոյ

Եթե չշտապեք և հապճեպ որոշումներ չկայացնեք` օրվա ընթացքում մի քանի օգտակար գործ ավարտին կհասցնեք: Ընդ որում, պետք է ղեկավարվեք սեփական, այլ ոչ թե օտարի կարծիքով, քանզի հենց դուք եք հասկանում, թե ինչպես պետք է գործել ստեղծված իրավիճակում: Օրը բարենպաստ է նոր գործեր ու նախագծեր ստեղծելու առումով, ինչպես նաև սովորելու և մտահորիզոններն ընդլայնելու համար: Օգտակար է զրուցել գիտնականների, ուսուցիչների, արվեստի գործիչների հետ:
Կարող եք ժամանակ հատկացնել նաև իրավական հարցերը լուծելու համար: Սիրային հարցերում հազիվ թե հաջողություն ունենաք, սակայն դուք այնքան էլ չեք հուսահատվում այդ կապակցությամբ:

Ցուլ

Ոչ այնքան բարենպաստ օր է, հատկապես շրջապատի հետ լեզու գտնելու տեսանկյունից: Հաճախ սուր և վիրավորական խոսքեր եք հնչեցնում ձեզ շրջապատող մարդկանց հասցեին:

Ձեր պահվածքի պատճառով տարաձայնություններ են առաջանում ղեկավարության հետ, անգամ կոլեգաները ձեզ չեն աջակցում: Սակայն դուք թույլ չեք տալիս, որպեսզի կոնֆլիկտները հասունանան, ժամանակին զիջումների եք գնում:

Տանը կարող են կենցաղային մանր խնդիրներ ծագել: Սկզբում, դրանք ձեզ չեն անհանգստացնում, սակայն վերջիններիս հաճախականությունն աստիճանաբար սկսում է ճնշել ձեզ: Զերծ մնացեք խոշոր գնումներ կատարելուց. նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի:

Երկվորյակներ

Այսօր ձեր ազդեցությունը շրջապատի վրա ավելի նշանակալից է դառնում, շատերը պատրաստ են ճանապարհ ընկնել ձեզ հետ: Հեղինակություն եք վայելում, սակայն ստիպված եք պատասխանատվություն կրել նրանց համար, ում առաջնորդում եք:

Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ զայրանում են դաշնակիցների վրա, մերթընդմերթ վեճեր հրահրում:

Անձնական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է, սակայն ստեղծված իրավիճակը ձեզ լիովին բավարարում է: Հնարավորություն կա հանդիպել մեկին, ով կօգնի ձեզ կողմնորոշվել ապագայի ծրագրերի, նոր նպատակների և դրանց հասնելու հարցում:

Խեցգետին

Ձեզ բնորոշ նպատակասլացությունն այսօր թույլ է տալիս լավագույն արդյունքների հասնել: Խեցգետինները ոչ միայն քրտնաջան աշխատում են, այլև շրջապատին ոգեշնչում արգասաբեր աշխատանքի:

Չեն բացառվում նշանակալի դրամային մուտքեր: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է օգտակար ծանոթություններ ձեռք բերեք: Մի մերժեք կոնֆերանսներին, սեմինարներին և նմանատիպ միջոցառումներին մասնակցելու հրավերքները:

Օրվա երկրորդ կեսը կապված է ինտելեկտուալ ակտիվության աճի հետ` լավ ժամանակ է բարդ հարցերի, խճճված իրավիճակների վերլուծության, սեփական արարքներին գնահատական տալու համար:

Առյուծ

Անգամ ծանր պահերին չեք կորցնում օպտիմիզմը: Օրն ընդհանուր առմամբ բարենպաստ է: Դուք հասցնում եք կարգի բերել ոչ միայն սեփական գործերը, այլև օգնության հասնել նրանց, ովքեր ծանր կացության մեջ են հայտնվել: Հնարավոր են դրամային մուտքեր, չեն բացառվում թանկարժեք նվերներ:

Օրը բարենպաստ է նաև խոշոր գնումների, կարևոր գործարքների կնքման, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար:

Կույս

Օրը հագեցած է բազմաթիվ դրական լուրերով, սակայն ձեզ հետապնդում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով է, որ հաջողություններն ու հաղթանակները թույլ չեն տալիս ձեզ պահպանել լավ տրամադրությունը: Լարված եք, վիճում եք շրջապատի հետ, ովքեր ամեն կերպ փորձում են օգնել ձեզ:

Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը: Բացառվում է եկամտաբեր գործարքների կնքումը:

Կշեռք

Ձեր առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր խանդավառությամբ եք լուծում: Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, այլ ընդհակառակը` դրդում սխրանքների: Օրն ընդհանուր առմամբ արգասաբեր է: Գործնական կանխազգացումները ձեզ չեն դավաճանում. Կշեռքները արագ են կողմնորոշվում, թե որ նախագծերն են ուշադրության արժանի:

Բարձր է կենսական ներուժը: Ազատ ժամանակը կարելի է նվիրել սպորտին և ակտիվ հանգստին` ընկերական միջավայրում:

Կարիճ

Զգույժ եղե′ք: Այսօր շատ հեշտ է գործել այնպիսի սխալներ, որոնք կարող են Ձեզ վրա թանկ նստել: Մեծ է ֆինանսական կորուստների, ինչպես նաև գործընկերների հետ կոնֆլիկտների հավանականությունը:

Սակայն չի կարելի խաչ քաշել օրվա վրա` ժամանակին ընդունված որոշումը կօգնի արմատապես փոխել իրավիճակը:

Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագում: Շփումները մտերիմների հետ գրեթե կատարյալ են: Հազվադեպ հնչող քննադատական դիտողություններին հանգիստ եք մոտենում, խուսափում եք հեգնական ասվածքներից:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Դուք աշխատում եք արգասաբեր և արդյունավետ: Հեշտ եք լեզու գտնում տնօրինության և գործընկերների հետ, շահավետ համագործակցություն եք ձեռք բերում, հաջողությամբ կյանքի կոչում ձեր ամենահամարձակ ծրագրերը:

Դրամական մուտքերը քիչ հավանական են, իսկ ահա կորուստներ` չեն բացառվում: Կարելի է դիմել պետական կազմակերպություններ, հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ: Այսօր սկսված գործնական հարաբերությունները կարող են անձնականի վերածվել:

Այծեղջյուր

Խաղաղ օր է: Այն հարմար է նախկինում կազմված ծրագրերը կյանքի կոչելու, թանկարժեք գույքի և փաստաթղթերի հետ կապված բարդ գործերն ավարտին հասցնելու համար:

Գործնական հանդիպումներն արգասաբեր ավարտ են ունենում, հնարավորություն է ընձեռվում ազդեցիկ մարդկանց աջակցություն ձեռք բերել: Հնարավոր է առողջության հետ խնդիրներ ունենաք` խնայեք ձեզ: Ցանկալի է խուսափել ալկոհոլային ըմպելիքների օգտագործումից, նախապատվությունը տալ ճիշտ սնունդին:

Ջրհոս

Չեզոք օր է: Գլխապտույտ հաջողություններ, նոր հնարավորություններ չեն սպասվում, սակայն աշխատում եք հանգիստ և արգասաբեր: Լավ են ընթանում վաղեմի դաշնակիցների հետ հանդիպումները. փոխշահավետ համագործակցություն եք ձեռք բերում:

Ձեր առջև դրված առաջադրանքները բարդ չեն, դուք կարաղանում եք արագ արդյունքների հասնել:Հնարավոր են դրամական մուտքեր: Երեկոն ցանկալի է անցկացնել հանգիստ մթնոլորտում:

Ձկներ

Ձեզ բնորոշ խանդավառությունն ու նպատակասլացությունն այսօր թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքների: Ծանր խնդիրներն օրիգինալ լուծում են ստանում, հասցնում եք միաժամանակ մի քանի գործ անել: Ձեր անհոգությունը ամենավառ տպավորությունն է թողնում շրջապատի վրա:

Հարազատների հետ շփումներում չափազանց պահանջկոտ ու կոպիտ եք լինում, սակայն կոնֆլիկտները բացառվում են: Օրվա երկրորդ կեսին հնարարություն կունենաք հանդիպել մի մարդու, ում կարոտում էիք: Բաց մի թողեք` ձեզ լավ նորություններ են սպասվում:
emedia.am