Օրերս ոստիկանություն է բերման ենթարկվել Հացավան գյուղի 35-ամյա բնակիչը, որը նպաստել է մի խումբ երիտասարդ աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն:

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Գառնիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը պարբերաբար միջնորդել է Երեւանում եւ մայրաքաղաքին մերձ համայքներում բնակվող 30-40 ամյա մի խումբ կանանց՝ պոռնկությամբ զբաղվել տարբեր տղամադկանց հետ՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացել է, որ նա ստորագրությամբ բաց է թողնվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Աղբյուր՝ news.am