Դերասան Չառլի Շինը հանդիպում է պոռնոֆիլմերի աստղ Բրետ Ռոսիի հետ: Ինչպես հաղորդում է wday.ru-ն, զույգին տեսել են նոյեմբերին վերջին Մեքսիկայում հանգստի ժամանակ:

Արձակուրդի ժամանակ սիրահար զույգը ոչ մի րոպե չի հեռացել իրարից և անընդհատ համբուրվել է: Twitter-ի միկրոբլոգում Շինը նշել է, որ շատ երջանիկ է:

«Սա լավագույն Գոհաբանության օրն է իմ կյանքում: Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է դերասանն իր միկրոբլոգում:

Բացի այդ, նա հրապարակել է լուսանկար Բրետ Ռոսիի հետ:

Երևում է վերջին ժամանակներս դերասանին հետաքրքրում են միայն մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհիները: 2011 թ. նրան տեսել են Բրի Օլսոնի և Նատալի Քենլիի հետ, որոնք ևս պոռնոաստղեր են:

Աղբյուր՝ www.1in.am