Քիմ Քարդաշյանը միշտ հանրությանը ապշեցնելու տարբերակ կգտնի՝ ցուցադրելով իր մարմնի բարեմասնությունները: Աստղը, ով վերջերս է դուստր ունեցել, չի վախենում նոր կարգավիճակին չհամապատասխանելուց և սիրում է սադրել երկրպագուներին:

Նոյեմբերի 29-ին Քարդաշյանն իր միկրոբլոգում հրապարակել է հերթական selfi լուսանկարը, որում նա նոր զգեստով է: Նրա ընտրությունը կանգնել է սև զգեստի վրա, որը բազմաթիվ կտրվածքներ ունի կողքերին: Հենց դրանք, ինչպես նաև զգեստի բարակ գործվածքը ստիպել են լրագրողներին ու երկրպագուներին մտածել, որ նա ներքնազգեստով չէ:

Այդ լուսանկարն արվել է Մայամիում Քանյե Ուեսթի համերգի օրը՝ նախքան նրա՝ բեմ դուրս գալը: Այդ մասին վկայում է Քարդաշյանի լուսանկարի տակ արված գրությունը՝ «Ինքնանկար լոգարանում՝ նախքան Yeezus-ի բեմ բարձրանալը»:

Ким Кардашьян и Канье Уэст перед концертом


Աղբյուր՝ www.1in.am