1. Անհամապատասխանություն իդեալին
Անկողնում տղամարդու հիմնական վախերից մեկը խայտառակ լինելն է: Տղամարդկանց կարծիքով երկու բան կա, որ բնութագրում է կատարյալ սիրեկանին` առնանդամի չափսն ու պոտենցիան: Դրա հետ կապված առաջ է գալիս առաջին վախը` այդ երկու չափանիշի վերաբերյալ կնոջ քննադատությունն ու հեգնանքը: Տղամարդու նուրբ հոգին չխոցելու համար կինը երբեք չպետք է շոշափի տղամարդու «հպարտության» և կարողությունների թեմաները: Իսկ եթե շոշափում է, ապա դա պետք է լինի միայն դրական առումով:
2. Արագ ավարտ
Տղամարդը, ի տարբերություն կնոջ, ավելի արագ է գրգռվում և ավելի արագ հասնում հաճույքի գագաթնակետին: Դրա հետ մեկտեղ տղամարդը դեռ սեռական ակտի ընթացքում կարող է մտովի պատկերացնել այդ խնդիրը, իսկ դա կարող է հանգեցնել էրեկցիայի թուլացման:
3. Ցավոտ համեմատություն
Այլ տղամարդկանց հետ մրցակցությունը երբեմն տղամարդու համար լավ մոտիվացիա է լինում: Բայց դա այդքան էլ չի վերաբերում անկողնային հարցերին: Նախկինների հետ համեմատությունը կարող է անվստահության ճահճի մեջ թաղել երբեմնի վստահ տղամարդուն:
4. Վախ ծայրահեղություններից
Տղամարդիկ հաճախ չեն հասկանում կանանց տրամաբանությունը, թեև երբեմն իրենք են խճճվում սեփական նախասիրությունների հորձանուտում: Լինում է այնպես, որ երազելով սեքս-բոմբի մասին, իրականում տղամարդը պարզապես կարող է վախենալ նման կնոջ հետ անկողնային «պատերազմից»: Կամ էլ հակառակը, կնոջ կողմից որևէ նախաձեռնողականության բացակայությունը կարող է տղամարդուն կասկածների գիրկը գցել. «Կամ նա ինձ չի ցանկանում, կամ էլ ես մի բան այն չեմ անում»:
5. Սխալ գործողություններ
Երբեմն տղամարդիկ սեքսում որոշ բաներ չեն անում ոչ թե որովհետև չեն ուզում, այլ որովհետև վախենում են, որ չեն կարող դա ճիշտ անել: Ուստի նրանց համար ավելի լավ է չանել, քան անել, բայց վատ:
BornToDie
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել 18plus.am-ի խմբագրության տեսակետների հետ: