«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը կազմակերպում է հավաք պահանջելով արգելել նույնասեռական մարմնավաճառներին Երեւանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգին որպես հավաքատեղի օգտագործել:

Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է.

«• Երեւանի քաղաքապետարանից շուտափույթ Երեւանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգում տեղադրել վիդեոնկարահանող սարքեր եւ դարպասներ

• Արգելել նույնասեռական մարմնավաճառներին այն իբրեւ հավաքատեղի օգտագործելուն

• Վերադարձնել մանակական զբոսայգին իր իսկական տերերին` մանուկներին

Մեր ձայնը լսելի դարձնելու համար մենք պատրատսվում ենք ստորագրահավաքի ժամանակ ձեռք բերված մոտ 4000 ստորագրություններըպահանջի հետ միասին ներկայացնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին , որը տեղի կունենա Դեկտեմբերի 4-ին չորեքշաբթի օրը ժամը 15:00- ից Կիրովի անվան մանկական զբոսայգում:Բոլորին սիրով հարվիրում ենք: Մեզ աջակցում են ինչպես հասարակական գործիչներ այնպես էլ սիրված դերասաններ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի զբոսայգին վեարդարձնել իր իսկական տերերին` մանուկներին:

Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն նաեւ այս ակցիայով ուզում ենք հարց բարձրացնել, որ հարկ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլ նաեւ` մեծամասնության իրավունքներն ու շահերը` սեփական պետության շահերից ու հասարակական առողջության հրամայականից ելնելով»:


Աղբյուր՝ news.am