Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել :Որից հետո վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Մ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N բանակային ծառայող է, կոչումով փոխգնդապետ է: Երբ պետք է դեպքի վայր ժամանեին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, սակայն ինչպես շատ դեպքերում այս դեպքում էլ նրանք չբարեհաճեցին դեպքի վայր ու ոստիկանությունը չպետք է զբաղվեր այդ գործով, քանի որ դրանով պետք է զբաղվի ՊՆ-ն:Ստացվում է, ոստիկանությունը ՊՆ-ի խաթր խախտում է օրենքը, իսկ նման դեպքերում, երբ գործը գնում է դատարան և մեծ հնչեղություն է ստանում, ՊՆ-ի պաշտոնյաները սկսում են արդարանալ, թե մենք հետո ենք զբաղվել նյութերով: ©shamshyan.com
Նուբարաշենում ՊՆ փոխգնդապետը վրաերթի է ենթարկել 3 հոգու, իսկ Ռազմական ոստիկանությունը արհամարում է օրենքը
Comments are closed.