Նա նշեց, որ այսօր սեռավարակները առողջապահական, հոգեբանական լուրջ խնդիր են, որոնք դառնում են ընտանիքների համար լուրջ խոչընդոտ:
«Սեռավարակները սեռական առողջության լուրջ թշնամիներից են, և դրանք անուշադրության մատնելու հետևանքով կարող ես հարվածի դնել ոչ միայն քո, այլ նաև զուգընկերոջդ սեռական վերարտադրողականությունը՝ հանգեցնելով անպտղության»,-ասաց բժիշկը և նշեց, որ մի շարք սեռավարակներ կան, որոնք իրենց զգացնել չեն տալիս և անձը կարող է կրել դրանք՝ ոչ մի անգամ չմտածելով բժշկական հետազոտություն անցնելու մասին: Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս պարբերաբար դիմել հետազոտության: «Անպտղությունը մեր երկրի համար լուրջ խնդիր է, քանի որ ժողովրդագրական տխուր պատկեր ունենք»,-հավելեց նա:
Վրեժ Շահրամանյանը նշեց, որ թիրախային խումբ են կազմում մարմնավաճառները, ովքեր թեև պնդում են, որ ստուգվում են, սակայն այդ ստուգումները երբեմն լինում են կասկածելի կամ թերի: Երկրորդ թիրախային խումբը բժիշկը համարեց արտագնա աշխատանքից վերադարձողներին, իսկ երրորդը՝ բեռնատարների վարորդներին: «Սեռավարակներն ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Հաճախ մեզ դիմում են բավականին ուշացած»,-ասաց նա:
Ի դեպ բժիշկն ասաց, որ երբեմն նաև լաբորատորիաները իրարամերժ տվյալներ են մատուցում և անհրաժեշտ է, որպեսզի լաբորատորիաները հագեցված լինեն խիստ մասնագիտացված, ժամանակակից սարքավորումներով և փորձառու բժիշկներով: Նա նշեց, որ հաճախ բժշկին դիմելու փոխարեն մարդիկ դիմում են «հարևանաբուժությանը» կամ դեղատների աշխատակիցներին, որոնք երբեմն դեղագործությունից շատ հեռու են լինում և հաճախորդի մի քանի խոսքից հետո դեղ են նշանակում:
http://mardik.am/
Սեռավարակներ տարածող երեք խոցելի խմբերը…
Comments are closed.