1. Գրկախառնություն

Եթե քնքշանքի կարիք ունեք ու ցանկանում եք ընդամենը գրկախառնվել, պառկիր կուչ եկած՝ գլուխդ դնելով նրա կրծքավանդակին և մատով նրա փորի վրա զվարճալի դեմքեր կամ հաճելի բառեր «գրիր»: Նա կարող է անել նույնը:

2. Սեքսուալ

Կան այնպիսի օրեր, երբ դու քեզ աշխարհի ամենագեղեցիկն ու հմայիչն ես զգում: Մազերդ շքեղ հարդարված են, հագել ես ամենակիպ ջինսդ ու, առհասարակ, ամենա-ամենան ես: Այդպիսի օրերը նաև սիրո համար են կատարյալ: Հեծնիր նրան, մինչ նա պառկած է մահճակալին, և հետ ձգվիր: Մարմինդ պետք է կիսակամուրջ կազմի: Այժմ նրա գործի անցնելու ժամանակն է: Նա կարող է սկսել ներթափանցումները՝ միաժամանակ ուսումնասիրելով քո գեղեցիկ մարմինը: Հավատա, այն միտքը, որ նա հիանում է քեզնով, էլ ավելի կգրգռի քեզ:

3. Ամոթխած

Այնուամենայնիվ, լինում են նաև օրեր, երբ դու այնքան էլ գոհ չես ինքդ քեզնից, առավել ևս՝ չես ցանկանում սեքսի ժամանակ մերկանալ մինչև վերջ, քանի որ ինքնագնահատականդ ցածր է: Այդ օրերի համար ևս ելք կա: Փորձեք սեքսով զբաղվել կիսահագնված: Օրինակ՝ կարող ես հագնել կիպ մինի զգեստ՝ առանց ներքնազգեստի: Նրան ևս խնդրիր մնալ մասամբ հագնված: Երկուսիդ համար էլ հետաքրքիր փորձառություն կլինի:

4. Զվարճալի

Նախաձեռնությունը ձեռքդ վերցրու, երբ միասին մեքենայում եք կամ կինոդահլիճում: Վերցրու նրա ձեռքն ու մտցրու փեշիդ տակ: Չմոռանաս այդ ընթացքում նրան պարգևել խորհրդավոր ու բազմանշանակ ժպիտ: Հավատա, երբ տուն վերադառնաք, նա ամեն ինչ կանի ինչպես հարկն է:

5. Խենթ

«Շնիկների» ոճով սեքս պատուհանի առջև: Հավատա, նման զգացողություններ դու դեռևս չես ունեցել. ամոթ, հուզմունք ու անչափ մեծ գրգռվածություն միաժամանակ: Սակայն եթե ձեր հարևաններն աչքի են ընկնում ավելորդ հետաքրքրասիրությամբ, արեք դա գիշերը կամ մթության մեջ:

6. Վուայերիստական

Խնդրիր, որ նա դիպչի ու շոյի ինքն իրեն քո աչքի առաջ: Անչափ գրգռիչ է տեսնել, թե ինչպես է սիրելիդ կորցնում վերահսկողությունը:

7. Ալարկոտ

Կազմակերպեք պիցցա երեկո անկողնում: Անջատեք հեռուստացույցը, միացրեք ռոմանտիկ երաժշտություն և նստեք դեմ-դիմաց, ինչպես ռեստորանում: Դրեք պիցցան ափսեների մեջ, գինի լցրեք և պատրաստ եղեք երեկոյի շարունակությանը՝ պիցցան համտեսելուց հետո:

8. Փորձարարական

Փորձեք «սառը-տաք» խաղեր։ Երբ զգացողությունները հերթագայում են, սեքսուալ ցանկությունն ավելի է թեժանում. չէ՞ որ երբեք չգիտես՝ ինչ է քեզ սպասում հաջորդ վայրկյանին: Հերթով կապեք միմյանց աչքերը և սառույցի կտորով կամ տաք շնչառությամբ գրգռեք ձեր մարմնի ամենազգայուն հատվածները, օրինակ՝ վիզը, պտուկները, ազդրերի ներքին հատվածները:

9. Ռոմանտիկ

Թույլ լուսավորությունը, մոմերն ու մերսումը միանգամից մի քանի նշանակետի են խփում: Լոգանքն ու մերսումն օգնում են լիցքաթափվել և պատրաստվել երեկոյի տրամաբանական շարունակությանն արդեն անկողնում:

10. Խաղային

Զարմանալի է հնչում, բայց սիրելիիդ հետ փոքրիկ «մենամարտն» անկողնում սիրային տրամադրությունը գրգռելու լավագույն եղանակներից է: Միայն ուշադիր եղիր, որ «նոքդաունի» պահին նրա գլխի տակ որևէ փափուկ իր լինի: Այս մենամարտում պարտվողներ չկան. հաղթում են բոլորը: Ի դեպ, այսկերպ կարելի է նախապատրաստվել 11-րդ կետին:

11. Ղեկավարիր

Բարձրացիր նրա վրա և կապիր ձեռքերը մահճակալից: Մնա հեծելուհու դիրքում և անցիր գործի: Դու ամբողջովին վերահսկում ես ընթացքը, իսկ նա պետք է ընդամենը հնազանդվի և… հաճույք ստանա:

12. Նորարարական

Եթե սիրում եք «խաղային» սեքս, ձեռնաշղթաների փոխարեն օգտագործեք նրա մետաքսե փողկապները: Հավատա, զգացողությունները շատ ավելի մեղմ են ու հաճելի:

13. Սթրեսի թոթափում

Ինչպես գիտեք, սթրեսի դեմ պայքարում սեքսն առաջնային տեղ է զբաղեցնում: Ուստի, երբ սիրելիդ աշխատանքից հոգնած տուն վերադառնա, լավագույն նվերը, որ կարող ես անել, ցնցող օրգազմն է:

14. Հանգստացնող

Միասին լոգանք ընդունեք: Նստիր նրա ոտքերի միջև և մեջքով հպվիր կրծքին: Նա կարող է ձեռքով շատ հաճելի պահեր պարգևել քեզ ջրի մեջ, մինչ դու հետույքով կհպվես նրա առնանդամին: Միայն շատ չտարվեք, այլապես ջուրը կթափվի լոգարանի հատակին:

15. Համբերատարության փորձարկում

Հատուկ՝ էքսպերիմենտների ու մազոխիզմի սիրահարների համար: Փորձեք ընդհատվող սեքս: Երբ երկուսդ էլ մոտ լինեք օրգազմին, կանգ առեք ու մոտ 30 վայրկյան մնացեք անշարժ: Այնուհետև կրկնեք բոլոր շարժումները և օրգազմից առաջ նորից կանգ առեք: Եվ այդպես՝ երեք անգամ: Վերջնական օրգազմը կլինի էլ ավելի ուժեղ, ցանկալի ու երանելի:

16. Անշտապ

Բուռն երեկոյից հետո առավոտյան անշտապ, խաղաղ սեքսն իր անկրկնելի հմայքն ունի: «Գդալների» դիրքն իդեալական է այս պարագայում: Նախ՝ այն թույլ է տալիս մնալ նույն ալարկոտ դիրքում ու լրացուցիչ շարժումներից խուսափել: Բացի այդ, նրա ձեռքերն ազատ են, և կարող է շոյել քո մարմինը: Իսկ քեզ էլ ավելի քիչ գործ է մնում. միայն շրջվել կողքի և հուշումներ անել ներթափանցումների ժամանակ:

17. Շռայլ

Ասում են՝ ավելի կարևոր է տալ, քան ստանալ: Համենայն դեպս, տղաները հաճախ են կրկնում այդ արտահայտությունը: Երբ երկուսիդ էլ տիրի սեռական ցանկությունը, խնդրիր նրան պառկել մեջքի վրա և թուլանալ: Այնուհետև անցկացրու պահպանակը նրա առնանդամի վրա և սկսիր նրան օրալ փաղաքշանքներ պարգևել: Մի քանի րոպե անց հանիր պահպանակը և շարունակիր առանց դրա: Կենդանի մաշկին անցնելու նման կտրուկ ու անսպասելի փոփոխությունը հետաքրքիր զգացողություն կպարգևի թե՛ քեզ, թե՛ նրան:

18. Նոստալգիկ

Հիշո՞ւմ եք, որքան խորհրդավոր ու հետաքրքիր էր թվում սեքսը, երբ ավելի երիտասարդ էիք ու անփորձ: Դե ի՛նչ, հիշեք հին ու բարի օրերը: Անմիջապես սեքսին անցնելու փոխարեն սկսեք երկար սիրային նախաբանից: Հպումներ, համբույրներ, հայացքներ ու գրկախառնություններ. այդ ամենը կօգնի էլ ավելի մեծ հաճույք ստանալ բուն սեքսի ընթացքում:

19. Ամբիցիոզ

Մաժամանակյա օրգազմները ոչ անքան հաճախ են պատահում, սակայն ցանկալի արդյունքի դեպքում դա իսկական հաղթանակ է: Հաջորդ անգամ փորձեք «69» դիրքը: Քանի որ այս դիրքի ժամանակ նույնիսկ գլուխը բարձից բարձրացնելու կարիք չկա, դուք կգտնվեք բավական հարմարավետ պայմաններում և ավելի հեշտությամբ միմյանց օրգազմի կհասցնեք:

20. Խորհրդավոր

Ժամանակ առ ժամանակ սեքսի ընթացքում կարող ես ազատություն տալ քո ալտեր էգոյին՝ դառնալով ավելի հանդուգն, համարձակ ու ինքնավստահ: Դա ավելի հեշտ է անել՝ որևէ կերպար մտածելով ու դերի մեջ մտնելով, և թույլ տալով այդ կերպարին այն ամենը, ինչն անձամբ չէիր խիզախի անել: Կարող ես նրան դիմավորել այդ կերպարով, երբ նա աշխատանքից տուն վերադառնա:
http://www.cosmo.am/