NEWS.am-ին հաջողվել է պարզվել ծխախոտը ձեռքին եւ առանց ամրագոտու երթեւեկող բարձրաստիճան ոստիկանիինքնությունը։ Մեր տեղեկություևներով՝ նա Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակում դասակի հրամանատար է, փոխգնդապետ Կարեն Ներսիսյան։
Ոստիկամնության լրատվական ծառայությունցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տեսանյութը ուսումնասիրվում է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիների երթը հսկող Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակից, ոստիկանության փոխգնդապետը մեքենան վարում էր առանց ամրագոտու, ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը տեսնելով՝ նա թաքցրել է ծխախոտը եւ պահանջել, որ լրագրողն անջատի տեսախցիկը։ Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել բարձրաստիճան ոստիկանին ծխախոտը ձեռքին։
Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով տրանսպորտային միջոցներում վարորդի կողմից ծխելը համարվում է օրենքի խախտում եւ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով: