Քիմի ու Քանյեի նշանադրությունից անցել է ընդամենը մեկ ամիս, սակայն, ինչպես երևում է, Քիմն ընկել է հիշողությունների գիրկն ու 2 լուսանկար տեղադրել համացանցում` գրում է spletnik.ru-ն:

Առաջին նկարում Քիմն ու Քանյեն համբուրվում են Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի ստադիոնում, երբ Քանյեի` ամուսնանալու առաջարկին ի պատասխան Քիմն ասել է` «համաձայն եմ»: Ռեփերը ամուսնության առաջարկը լրացրել է Lorraine Schwartz ոսկերչական ապրանքանիշի 15 կարատանոց ադամանդե մատանիով:

Երկրորդ նկարում ստադիոնի հսկայական էկրանն է, որի վրա գրված է. «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ»:


Աղբյուր՝ www.1in.am