Խոյ
Ժամանակն է մտածել ապագայի կողմնորոշիչների մասին: Սկսեք մասնագիտական ոլորտից, ընթացեք ընտանեկան նեղ ու ընդլայնված միջավայրի քննումով, հասեք անձնական հարաբերություններին: Հանգիստը լավ կլինի համատեղել շփման, ապագայի պլանների քննարկման հետ: Դրական փոփոխությունները կարող են կապված լինել գործընկերային ոլորտի ակտիվացման, նոր գաղափարներով ու նախաձեռնություններով հետ: Մի դիմադրեք անխուսափելի փոփոխություններին, անգամ եթե դրանք լրիվ հակասում են ձեր գաղափարներին:
Ցուլ
Ընկերական նեղ շրջանակում քննարկված, առաջին հայացքից աննշան թեման կարող է ընդլայնվել ու ընդգրկել նորանոր ոլորտներ: Այս մի քանի օրվա ընթացքում հնարավոր են բազմազան շփումներ: Այն, ինչ բոլորովին վերջերս անտանելի էր թվում, աստիճանաբար ավելի պարզ բնույթ ու բովանդակություն է ստանում: Դուք ստիպված եք մտածել ապագայի մասին, այն դեպքում, երբ ժամանակն է ամբողջությամբ վայելել ներկան ու նրա բարիքները:
Երկվորյակներ
Ինչ-որ մեկը, ով մինչ վերջերս բարյացակամ ընկեր էր ու խորհրդատու, ձեզ համար լրիվ անհասկանալի պատճառներով կարող է նախանձել ձեր արագ մասնագիտական առաջընթացին, ինչի արդյունքում կուժգնանա մրցակցությունը: Աճող լարվածությունը կարող է զուգորդվել կոնֆլիկտներով հատկապես աշխատավայրում: Ձեզանից պահանջվում է որքան հնարավոր է շատ տեղեկացված լինել ձեզ հետաքրքրող իրողություններից ու ծանրութեթև անել թեր և դեմ կողմերը:
Խեցգետին
Թվացյալ չեզոք մթնոլորդը հօդս է ցնդում. ակտիվանում է հատկապես մասնագիտական ոլորտը: Դուք տատանվում եք գայթակղիչ առաջարկների միջև` չկարողանալով կայացնել օպտիմալ որոշում: Աստղերը խորհուրդ են տալիս զգուշավորություն ցուցաբերել բոլոր այն գործարքներում, որտեղ կարևորվում են այլոց շահերը: Դուք գալիս եք եզրակացության, որ հարաբերությունների մեջ անհրաժեշտ է մտցնել որոշակիության գործոն:
Առյուծ
Առաջին տեղում անձնական ոլորտում տիրող լարվածության թուլացումն ու սիրելիի զգացմունքների հաշվի առնումն է: Մոտակա օրերին ձեր պլանների մեծամասնությունը կենթարկվի վերանայման: Պատրաստ եղեք նոր ծանրաբեռնվածության, ինչին պետք է հանգիստ վերաբերվեք, ասես դա անխուսափելի իրողություն է: Եթե կյանքում կան իրավիճակներ, որոնք մանրազննին ու խորը վերամշակում են պահանջում, այսօր դա անելու համար ամենաիդեալական օրն է:
Կույս
Հարաբերությունները խորանում են` առանց ձեր լուրջ քայլերի: Դուք մտածում եք, որ ամեն ինչ դյուրին է վերահսկել, իսկ իրականում հնարավոր է փաստի առաջ կանգնեք և առաջին հերթին ձեր ավելորդ ինքնավստահության պատճառով: Անձնական հարաբերություններում հնարավոր է կոնֆլիկտային սուր իրավիճակ, պարտականությունների տեղաբաշխման առումով` նաև տարակարծություն: Կանայք ավելի ենթակա են տարատեսակ ազդեցությունների, իսկ տղամարդկանց օգնում է աշխատանքային թեժ մթնոլորտը:
Կշեռք
Նախկինում կատարած աշխատանքը վերջապես կարող է պտուղներ տալ: Հաջողությունների ու անհաջողությունների երկարատև շղթան ցուցադրում է ձեր ընտրած ուղու իսկությունը: Կիսվել, տալ, բաժանվել. այժմ սա ավելի կարևոր է, քան վերցնելն ու տիրանալը: Փորձեք հավասարակշռել դիրքերը մտերիմների հետ հարաբերություններում: Մի շտապեք նոր թեմաների մեջ ներքաշվել, եթե անավարտ գործեր ունեք: Վանեք ոչ դրական մտքերը աշխատանքի միջոցով:
Կարիճ
Ուշադիր լսեք գործընկերներին: Այսօր կարող եք անգնահատելի խորհուրդ, հուշում, կարևոր հարցերին կարևոր պատասխաններ ստանալ: Եթե առկա են ֆինանսական խնդիրներ, իսկը ժամանակն է դրանք լուծելու համար: Անձնական հարաբերություններում ակտիվորեն քննարկեք կենսական թեմաներ, գտեք բարդ իրավիճակները պարզաբանող լուծումներ: Ռոմանտիկ մթնոլորտ ապահովելու համար ստիպված եք կաշվից դուրս գալ: Այսօր դրա համար ամենահարմար օրը չէ:
Աղեղնավոր
Ձեր կյանքում նոր հակասություններ եք հայտնաբերում, ինչի արդյունքում աճում է չարաբնույթ լարվածությունը: Հույսներդ մի դրեք այն բանի վրա, որ ամեն ինչ կարող եք արագորեն լուծել: Ամենայն հավանականությամբ ձեզ սպասում են վեճեր, հապճեպ որոշումներ: Մրցակիցները կաշխատեցնեն արգելված մեթոդներ իրենց նպատակին հասնելու համար, իսկ ձեզ խորհուրդ է տրվում լռել, սպասել ու համբերությամբ ձեռնարկել նոր գործողություններ:
Այծեղջյուր
Ակնհայտ կարևոր բաներ տեղի չեն ունենա: Ձեզանից պահանջվում է այնպես կազմակերպել օրակարգը, որ կարողանաք հասցնել ամեն ինչ և դեռ մյուս օրերի համար էլ որոշ գործեր կատարեք: Օրը կարող է բավականին օգտակար լինել հարաբերությունների խորացման առումով: Հնարավոր է նոր հետաքրքրություն, համագործակցության առաջարկ: Դուք սուր կերպով ուժերի անկում եք զգում: Պաշտպանեք օրգանիզմը վնասակար ազդեցություններից:
Ջրհոս
Տրամադրվեք նոր օրինաչափությունների, որոնք կայցելեն ձեզ նոր ծանոթությունների ու հարաբերությունների տեսքով: Օրվա ընթացքում զբաղվեք ընթացիկ միապաղաղ գործերով ու նախապատրաստվեք սպասվելիք իրադարձություններին ինչպես հարկն է: Մի խզեք հարաբերությունները գիտուն ու բանիմաց մարդկանց հետ, ովքեր կարող են անհրաժեշտության դեպքում ձեզ օգնության հասնել: Հիանալի ժամանակահատված է սիրելիի հետ ապագայի անելիքները ծանրութեթև անելու համար:
Ձկներ
Ուրվագծվում են կարևոր զարգացումներ, որոնք ստիպում են լրջանալ ու զգոն լինել: Ի հեճուկս շատերի կանխատեսումների` դուք պատրաստ եք գնալ լուրջ ու արմատական փոփոխությունների: Կարևորը` կարողանաք ճիշտ դասավորել կատարվելիք գործողությունների շղթան: Սա հիանալի ժամանակ է հին ու կայուն պլանները վերանայելու և կյանքի կոչելու համար: Հնարավոր է նյութական շահույթ ու անսպասելի եկամուտ:
emedia.am