«Միանալու՞ է Սամվել Ալեքսանյանը նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատողների «կուտակումները»՝ կենսաթոշակի տեսքով, փոխհատուցել։ «Ես բիզնեսով վաղուց չեմ զբաղվում»,– ասաց նա։ Իսկ Շողերինա՞ն, որն զբաղվում է բիզնեսով։ «Անելու ենք, անպայման»,– պատրաստակամ ասաց Լիմինդրովիչը կնոջ փոխարեն։

Նուշիկյան ասոցիացիայի «կողմերում» կռվող Աժ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն ասաց, թե դեռ չգիտի՝՝ կմիանան իրենք այդ ակցիային, թե՝ ոչ, հետո հավելեց. «Ինչ-որ բան երևի թե անենք»։ Միջանցքի ծայրում ողջ խմբով երևացին ֆրակցիայի նիստից դուրս եկած ԲՀԿ գործարարները, բոլորին հարցրինք՝ ձեր աշխատողների փոխարեն կուտակելու եք, հետևելու եք մյուս գործարարների օրինակին։ Բոլորը մեկ մարդու նման ձուկ դարձան ու համրորեն սահեցին դահլիճի դռնից ներս։ Արձագանքեց միայն Գուրգեն Արսենյանը. «Աստված մնացած գործարարների հետ, բայց դա օրենքի կոպիտ խախտում է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 


Աղբյուր՝ www.tert.am