Բրիտանացի սոցիոլոգները մասշտաբային հետազոտության արդյունքում կազմել են սեքսի համար ամենաանհարմար և վտանգավոր վայրերի ցուցակը:

1. Խոհանոցի սեղան: Հարցվածների մեծ մասը նշել է, որ գլխավոր վնասող գործոններն են ափսեների և բաժակների կտորները, որոնք չեն հասցնում հավաքել ռոմանտիկ ընթրիքից հետո:

2. Լոգախցիկ: Կա վտանգ ինչպես ձգել հոդերը, այնպես էլ սահել, ընկնել և կոտրել վերջույթները: Եվ ինչպես նշել են հարցվածների 95%-ը ցնցուղի տակ կամ վաննայում սեքսի ժամանակ գրեթե անհնար է օրգազմ ստանալ:

3. Գրասենյակի ներկառուցված պահարան: Ռիսկ` կոտրվածքներ, վնասվածքներ, ջլերի ոլորում և… աշխատանքից հեռացում:

4. Շքամուտք: Հարցվածների 43%-ը նշել է, որ շքամուտքում սեքսը հիանալի է միայն էկրանին, քանի որ կանգնած դիրքում գրեթե անհնար է օրգազմ ստանալ: Ինչպես նաև շքամուտքում սեքսը վտանգավոր է նրանով, որ կարող է հանգեցնել վարակների ձեռքբերմանը:

5. Ավտոմեքենա: Կարող է հանգեցնել սեռական օրգանների վնասվածքների, հատկապես եթե սրահում քիչ տարածք կա, ինչպես նաև մկանների ձգման և վերջույթների կոտրման:

6. Լվացքի մեքենա: Հարցվածների 35%-ը անհաջող ընկել են լվացքի մեքենայից հենց սիրային խաղերի ժամանակ: Արդյունքում` վերջույթների կոտրվածքներ և վնասվածքներ, կապտուկներ և վերքեր:

7. Բազմոց: Որքան էլ տարօրինակ է, հարցվածների 85%-ը լուրջ վնասվածքներ են ստացել բազմոցի վրա սեքսով զբաղվելիս. մկանների և ջլերի ձգում, պարանոցի մկանների սպազմ և այլն: Թեև հարցվածները նաև խոստովանել են, որ սեքսի ժամանակ ցավին ուշադրություն չեն դարձրել:

Born ToDIe 


Աղբյուր՝ www.slaq.am