Միլանում քաղաքային իշխանությունների պահանջով փողոցից հեռացրել են սեքս-խաղալիքներով զարդարված ամանորյա եղևնին: Այս մասին հայտնում է The Local-ը:

Եղևնին տեղադրվել էր քաղաքի ամենաաշխույժ փողոցներից մեկում՝ առցանց խանութի գովազդային արշավի շրջանակում: Խանութը զբաղվում է կանանց համար սեքս-խաղալիքների վաճառքով: Եղևնու տեղադրումը համաձայնեցված է եղել քաղաքային իշխանությունների հետ, ավելին՝ խանութի տերերը պաշտոնապես 4000 եվրո են վճարել: Սակայն իշխանությունները չէին իրազեկվել այն մասին, թե ինչպես պետք է զարդարվի ծառը:

Ծառի կողքին կանգնել են խանութի տերերն ու ցանկացողներին բացատրել, թե ինչպես պետք է օգտվել այս կամ այն «զարդարանքից»:

Անցորդների արձագանքն արտասովոր ծառի հանդեպ է եղել է շատ տարբեր: Ոմանք լուսանկարվել են դրա ֆոնին, մյուսները վրդովվել են ու այն անվանել «մեղքի ծառ»:

Իտալիայում սեքս-խանութների փողոցային գովազդն արգելված է: Եղևնին փողոցում մնացել է մեկ օրից քիչ:

Աղբյուր՝ www.1in.am