Խոյ
Տրամադրվեք հանգիստ ռիթմով օրվա` առանց վայրիվերումների ու արագ գործողությունների: Ինքներդ կփորձեք հեռու մնալ աղմկոտ միջավայրներից, ընկերախմբերից: Դուք զրկված կլինեք նաև մարտական տրամադրվածությունը, ինչը բնորոշ էր ձեզ վերջին ժամանկներում: Կարող է նկատվել ինչ-որ անորոշություն, զսպվածություն, անհամարձակություն նաև` այնպիսիի իրողությունների վրա շեղվելու պահանջ, որոնք ձեզ միշտ դուր են եկել:
Ցուլ
Գործնական օր է, որը կարող է հնարավորություն ընձեռել կարգավորել անձնական տարածքն ու սեփականությունը, կհաղորդի համբերություն այնտեղ որտեղ պահանջվում է միապաղաղ գործողություն: Ուշադիր եղեք այն բոլոր թեմաների նկատմամբ, որոնք առաջացել են ձեր կյանքում վերջին ժամանակներս: Մի մերժեք այն, ինչին պատրաստ չեք ենթագիտակցորեն, բայց որի իրագործումը առաջընթաց կլինի բոլոր առումներով:
Երկվորյակներ
Համեմատաբար կայունության ֆոնին բացառիկ հնարավորություն ունեք հանգստանալու ու ամեն ինչ ծանրութեթև անելու համար: Վերականգնված հավասարակշռությունը կօգնի վերականգնվել մինչ իրադարձությունների իսկական փոթորիկը, որը սպասվում է մոտակա օրերին: Չեք ցանկանում, բայց ստիպված եք ընդունել, որ կյանքը նոր պահանջներ է առաջ քաշում` ստիպելով անել բաներ, որոնք ձեր շահերից չեն բխում:
Խեցգետին
Իրադարձությունների զարգացման արագությունը ձեզ ստիպում է մտածել ինչ-ինչ քայլեր անելու նպատակահարմարության մասին: Գործերում հնարավոր են որոշ արգելակումներ, կարճեցումներ, իսկ նոր տեղեկությունները դեռ երկար սպասեցնել կտան: Ներքին ներդաշնակութան զգացումը հնարավորություն կտա շունչ քաշել, անցում կատարել նոր գործողությունների: Աշխատանքի մեջ լավ կլինի կենտրոնանալ որոշակի գործի վրա:
Առյուծ
Եթե ուզում եք հասնել նպատակին, ավելի վճռական եղեք: Այսօր նշանակալից ոչինչ տեղի չի ունենա, եթե դուք ջանք չգործադրեք ու որոշ բաներ ինքնահոսի չթողնեք: Ուշադիր եղեք շրջապատի իրադարձությունների նկատմամբ, որպեսզի տեսադաշտից բաց չթողնեք բացահայտվող հնարավորությունները: Կոլեկտիվում լավ կլինի պրակտիկ հարցեր քննարկել, կարգավորել աշխատանքային միջավայրը:
Կույս
Կատարելով քաջածանոթ աշխատանքը` կարող եք զգալ, որ նոր մտահղացում ունեք: Հնարավոր են փոփոխություններ, որոնք կարող են նաև ճակատագրական լինել: Ինչ-որ թեմա կամ իրողություն կարող է տեղաշարժվել լավ ուղղությամբ: Ինչով էլ որ զբաղվելիս լինեք, արեք դա անձնվիրաբար ու լիարժեքորեն: Հնարավորինս հեռու մնացեք կարծրատիպային մտածողություն ունեցող մարդկանցից ու մի փոխեք պլանները ոչ բարենպաստ հանգամանքների ներքո:
Կշեռք
Պահպանվում է գերազանց աշխատունակությունը ու կառուցվածքային մոտեցումը մի շարք հարցերի լուծման նկատմամբ: Այնուամենայնիվ արմատական փոփոխություններ անելու համար ուժերը բավարար չեն: Հաճույքով կընդունվեն այն գաղափարները, որոնք ուղղված են ակտուալ թեմայի հստակեցմանն ու ընդլայնմանը: Ավելի վստահ զգալու համար, ձեզ ավելի շատ տարածություն ու գործողությունների ազատություն է հարկավոր:
Կարիճ
Հետաքրքիր օր է, չնայած արտաքին պարզությանը, կարող են լինել հանգամանքներ, որոնք արմատական փոփոխություններ կպարգևեն: Հաջողություններն ու անհաջողությունները այսօր ու մոտակա օրերին կծառայեն որպես ուղենիշ անցյալում կատարած քայլերի իրավացիությունը ստուգելու համար: Մի թուլացեք և ոչ մի րոպե, վերահսկեք ձեզ համար առանձնակի կարևորություն ունեցող գործերը և իմաստուն եղեք հարաբերություններում:
Աղեղնավոր
Բոլոր փոփոխությունները կունենան հեռավոր հետևանքներ: Այսօր ու վաղը բարենպաստ օր է աշխատանքի հետ կապված անլուծելի թվացող հարցերին ընթացք տալու համար: Հնարավոր է կարևոր խոսակցութուն, որը կարող է փոխել կյանքի ընթացքը: Ոչ մի կարևոր բան մի հետաձգեք: Երեկոն կտրամադրի սիրելիի հետ հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ: Մի հրաժարվեք տարատեսակ շփումներից ու հանդիպումներից:
Այծեղջյուր
Ստիպված եք գերազանցել ինքներդ ձեզ ու հիմնավոր կերպով զբաղվել ընթացիկ գործերով, եթե ցանկանում եք ամրապնդել ձեր դիքերը: Դատարկ խոսակցությունները կարող են խլել թանկարժեք ժամանակը, որը կարող եք օգտագործել պրակտիկ ու օգտակար գործերի վրա: Այժմ ամեն ինչ այնքան էլ արագ չի ստացվում, որքան կուզենայիք, փոխարենը հիանալի ժամանակ է ապագայի պլանները կյանքի կոչելու համար: Եթե հրատապ հարցեր կան, կարգավորեք անձնական հարաբերությունների ոլորտը:
Ջրհոս
Լավ օր է պրակտիկ, հիմնական գործերի ու նյութական հարցեր լուծելու համար: Հակված եք ամեն ինչին լուրջ վերաբերմունք ցուցաբերել` թե հանգստին, թե աշխատանքին: Դժվարությամբ եք արագ գործողությունների դիմում, բայց եթե զբաղմունքը հաճույք է պատճառում, կարելի է ստանալ հիանալի ու գլխավորը շոշափելի արդյունքներ: Այսօր դժվար է ձեզ ինչ-որ բանում համոզել կամ բացատրել, իսկ նման խոսակցությունները կարող են դիտվել որպես ժամանակի անիմաստ կորուստ:
Ձկներ
Օրվա ընթացքում ցանկալի է կենտրոնանալ ընթացիկ աշխատանքի վրա: Զբաղվեք նրանով, ինչ վաղուց հետաձգում էիք: Աշխատանքը կարող է խիստ ձանձրալի թվալ, քանի որ կպահանջի գերուշադրություն: Կատարեք եզրահանգումներ ու աշխատեք վերջույթներ չթողնել կարևոր հարցերում: Կարգի բերեք աշխատանքային միջավայրը: Դա կօգնի հոգեկան հավասարակշռության հասնել: Երեկոն հարմար է ընտանեկան միջավայրում անցկացնելու համար:
emedia.am