Ժամը 17:50-ի սահմաններում, Range Rover մակնիշի H 555 TA համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարված ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են արյան հետքեր և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 28-ամյա Արմինե Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարորդը եղել է Ա. Վարդանյանը, ով հրաժարվել է բժշկական օգնությունից:

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է` վարորդը եղել է Ա. Վարդանյանը, թե` այլ անձ:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի