Համաձայն Աստվածաշնչի՝ նախաամուսնական սեռական հարաբերությունները մեղք են, ինչը նշված է Ա Կորնթացիների 6.18 գլխում. «Փախե՛ք պոռնկությունից. ամեն մեղք, որ մարդ գործի, իր մարմնից դուրս է, բայց պոռնկություն անողն իր մարմնի մեջ է մեղանչում»: Այսպիսով, նման հարաբերություններն անթույլատրելի են Աստծո առջև: Հերթական անգամ մեղք գործելով՝ մենք դեմ ենք ելնում Աստծո կամքին: Այսպես ապրելով՝ շուտով կորցնում ենք Աստծո Խոսքը կարդալու ու աղոթելու ցանկությունը, որին հաջորդում է նաև ուրախության և խաղաղության կորուստը: Նման վիճակում հայտնված մարդկանց խորհուրդ է տրվում խորհել՝ արդյոք նման կենսակերպը մոտեցրե՞լ է ձեզ Աստծուն: Աստվածաշունչը զգուշացնում է քրիստոնյաներին հեռու մնալ մեղքից: Մեղավոր կյանքը ստիպում է խառնել «լավի» ու «վատի» սահմանագիծը. այն մթագնում է ուղեղը, իսկ հետո սկսում է խեղդել մեղքի զգացումը: Ուստի հրաշալի է ապրել Աստծո և ինքներս մեր առջև ազնիվ կյանք …

http://www.crossnews.am/