Խոյ. Այսօր դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է, և դուք կարող եք բազմաթիվ պրոֆեսիոնալ խնդիրներ լուծել: Հնարավոր են առաջարկներ` կապված համատեղ նախագծերի, նոր ոլորտում աշխատելու հետ: Աշխատել պետք կլինի առանց շունչ քաշելու, սակայն դժգոհության առիթ էլ չեք ունենա` ջանքերի համար պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա:
Օգնեք մտերիմներին, և նրանք ձեզ այդ բանի համար մեծապես երախտապարտ կլինեն: Հնարավոր են ուղևորություններ, և եթե դրանք անգամ սկսեն որպես գործնական, շատ արագ ռոմանտիկ բնույթ կստանան: Այսօր շատ ուժեղ է ձեր նախազգացումը, վստահեք նրան, սակայն շատ մի ընկեք երևակայության գիրկը:
Ցուլ. Հարմար օր է կարևոր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք շանս ունեք ձեռնտու գործարքներ կնքել, հեշտությամբ եք հաղթահարում դժվարությունները, հիանալի եք դուրս գալիս ցանկացած փորձությունից: Լավ օր է ինչ-որ նոր բան փորձելու կամ այնպիսի բանում հմտանալու համար, ինչը նախկինում դուք չէիք տիրապետում:
Կեսօրին հնարավոր են անիմաստ ու տհաճ ծախսեր: Դրա հետ մեկտեղ էլ դուք այդ ժամանակահատվածում դառնում եք չափից ավելի դյուրահավատ, ինչից կարող են օգտվել ձեր դեմ անբարյացկամ տրամադրված մարդիկ: Երեկոն հարմար կլինի տանը կարգուկանոն հաստատելու, հյուրեր ընդունելուն նախապատրաստվելու համար:
Երկվորյակներ. Բարենպաստ օր է աշխատանքի և կարևոր հարցեր լուծելու համար: Միակ բանը, որի պակասը դուք այսօր կզգաք, դա համառությունն է. եթե դուք այն չդրսևորեք, ապա ստիպված եք լինելու բավարարվել համեստ հաջողություններով, կամ մնալ առանց ոչնչի:
Եթե դուք պլանավորում եք օրը նվիրել տնային հոգսերին ու տնամերձ հողամասի վրա աշխատանքներին, ապա առաջարկեք մտերիմներին ձեր ընկերակցել` այն ամենը, ինչ համատեղ ջանքերով է արվում, հիանալի արդյունքներ է տալիս: Հիշեք` ցանկացած աշխատանք հաճելի է դառնում, երբ օգնության են հասնում համակրելի մարդիկ:
Խեցգետին. Հարմար օր է անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար` այն կարելի է գնել, վաճառել, վարձակալել, վերանորոգել: Դրանից բացի, այսօր աստղերը հատկապես ուշադիր են նշանի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում: Լավ են անցնում ընկերների հետ հանդիպումները, արդյունավետ ու համոզիչ են հրապարակային ելույթները:
Օրը նաև հարմար է սեփական խնդիրներն ու բարդույթները հասկանալու, և եթե դրա ահնհաժեշտությունը կա` ինքնագնահատումը բարձրացնելու համար: Երեկոյան կարող է առաջանալ հոգնածության և դատարկության զգացումը, և դուք սիրելի մարդու աջակցության կարիքը կզգաք:
Առյուծ. Բարենպաստ օր է մտավոր աշխատանքի, հետաքրքիր փիլիսոփայական թեմաների շուրջ մտորելու համար: Հնարավոր է հաջողություն ուսման և գիտական հետազոտությունների ոլորտում: Աստղերը խորհուրդ են տալիս ընթերցել լուրջ գրականություն, ինչպես նաև զբաղվել այնպիսի բաներով, որոնք կընդլայնեն ձեր մտահորիզոնը: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն`բացառապես խելամիտ, իրազեկ, լավ կրթված մարդկանց հետ: Լավ օր է այնպիսի մարդկանց հետ շփումների համար, ում կարծիքի հանդեպ դուք անտարբեր չեք: Հնարավոր է կարևոր լուրեր ստացում:
Կույս. Օրը հաջող է սկսում, դուք կենսական եռանդի ներհոսք եք զգում: Օրը բավական հարմար կլինի կանանց հետ շփումների համար, իսկ որքան երեկոն ավելի մոտ, այնքան ավելի հեշտ է դառնում ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը: Այսօր կարելի է ուշադրության կենտրոնում լինել, ելույթներով հանդես գալ, այցելել աշխարհիկ միջոցառումներ: Հեշտ են հաստատում նոր ծանոթությունները, սկսում են գլխապտույտ սիրավեպեր: Բարդ իրավիճակնելու ձեզ օգնության կհասնեն դիվանագիտությունն ու տակտը, և անգամ ամենազգայուն մարդիկ ձեզանից դժգոհ չեն լինի:
Կշեռք. Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակ զուր չվատնեք: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն:
Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները` դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:
Կարիճ. Լավ, հանգիստ օր է, որի զգալի մասը կանցնի հենց’ այնպես, ինչպես դուք կցանկանաք: Դուք առաջնորդվում եք սթափ մտքով, մի կողմ դնելով էմոցիաները, այդ իսկ պատճառով էլ չեք ընկնում անբարյացկամների կողմից լարած թակարդները, թույլ չեք տալիս անուղղելի սխալներ: Երբեմն ստիպված կլինեք շեղվել սեփական գործերից, որպեսզի ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնեք:
Օրվա երկրորդ կեսին կարող են բարդություններ ծագել այն բանի հետևանքով, որ դուք բոլոր կարևոր որոշումները ինքնուրույն եք ընդունում, ոչ մեկի հետ չխորհրդակցելով: Մտերիմներին կարող է վիրավորել ձեր ամեն ինչում անկախության ձգտելը:
Աղեղնավոր. Օրը առավելագույն համապատասխանում է ռոմանտիկ ժամադրություններին: Նշանի միայնակ ներկայացուցիչներին աստղերը խոստանում են չափազանց հրապուրիչ սիրային արկածներ: Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց կեսին, կարող են իրենց հարաբերություններում մի ինչ-որ նոր բան մտցնել, որը հաճելի կլինի երկուսի համար էլ: Կենսական ներուժը բարձր է, և եթե անգամ օրը խիստ հագեցած լինի, դուք օրվա վերջում հոգնածություն չեք զգա:
Դրա հետ մեկտեղ էլ մի ինչ-որ օգտակար բանով զբաղվել այսօր դժվար թե ձեզ հաջողվի, քանի որ տոնականության և հաճելի անգործության ձգտումը շատ ուժեղ է:
Այծեղջյուր. Վատ օր չէ, չնայած որ առանձնապես բազմախոստում էլ չէ: Չարժե ակնկալել որևէ էական պրոֆեսիոնալ նվաճում, գործնական բանակցությունների հաջողություն: Իսկ ահա տնային գործերից դուք գլուխ եք հանում բավական հաջող` այն ամենն, ինչ կապված է հարմարավետության, ինտերիերի դիզայնի հետ, ձեզ մոտ լավագույն ձևով է ստացվում: Զարդարեք, գեղեցկացրեք, կարգուկանոն մտցրեք` շրջապատը հաստատ ձեզ դրանում կօգնի:
Դուք քննադատությունից չեք վիրավորվում և դիտողություններին դիտողությամբ չեք պատասխանում` պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի ձեր խաղաղասիրական տրամադրությունը փոխանցվի շրջապատին:
Ջրհոս. Հիանալի օր է շփումների, ոչ պաշտոնական միջավայրում հարցեր քննարկելու, ընկերական շրջապատում հանգստի համար: Առավոտյան հնարավոր են վեճեր մտերիմների հետ, սակայն արդեն կեսօրին կիշխի ներդաշնակությունը: Մարդկանց միջավայրում, անգամ այնպիսիների, ում ներկայությունն այնքան էլ ձեր սրտով չէ, դուք ձեզ շատ ավելի լավ եք զգում, քան միայնության մեջ:
Օրը կապված է զգալի ծախսերի հետ, դուք ձեռք եք բերում իրեր, որոնք ձեզ բոլորովին պետք չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ միևնույն անփութությամբ են տնօրինում թե փողին, և թե արժեքավոր ունեցվածքին, ինչը կարող է հանգեցնել լուրջ կորուստների:
Ձկներ. Հարմար օր է ցանկացած ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու, նախաձեռնություն դրսևորելու համար: Դուք բազմաթիվ հիանալի գաղափարներ ունեք և շանս կա, որ հենց’ այսօր հնարավոր լինի դրանք կյանքի կոչել: Եթե դուք թիմային աշխատանք եք անում, ապա պատրաստ եղեք ձեր վրա վերցնել այդ թիմը և նրա առանձին անդամներին ղեկավարելու պարտականությունը:
Օրը բարենպաստ է ֆիզիկական աշխատանքի և ձեռագործության համար: Դուք այսօր շատ ուշադիր եք մանրուքների նկատմամբ: Երեկոյան կցանկանաք միայնակ մնալ, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ:
hraparak.am