Դելիում եւ Հնդկաստանի մյուս խոշոր քաղաքներում ԼԳԲՏ համայնքի իրավունքների հարյուրավոր պաշտպաններ փողոց են դուրս եկել: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնում Հնդկաստանի Գերագույն դատարանի կայացրած որոշման վերականգնել միասեռականությունը քրեականացնող օրենքը: Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել՝ կապելով սգո ժապավեններ:

Երկրի ԼԳԲՏ համայնքը դեկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր, երբ դարձյալ ընդունվել է այդ օրենքը, հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Դելիի Բարձր ատյանի դատարանի 2009թ.-ի որոշումն ու որոշել, որ միասեռականությունը հանցագործություն է համարվում: Դատավորների խոսքով՝ հոդվածը վերացնելու որոշումը պետք է կայացնի խորհրդարանը, այլ ոչ` դատարանը:


Աղբյուր՝ news.am