Վրաստանում մարմնավաճառությամբ զբաղվող ադրբեջանցի կանանց թիվն ավելացել է: Այդ մասին ադրբեջանական «Մինվալ.ազ» կայքին տրված հարցազրույցում ասել է Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան:

Ազիզովան նշել է, որ վրացական մի իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ կապ է հաստատել իր հետ և տեղեկացրել, որ հատկապես Բաթումում ադրբեջանցի մարմնավաճառների քանակն ավելացել է: Ըստ այդ կազմակերպության տվյալների` եթե անցյալ տարի այդ բիզնեսում մեծամասնություն էին կազմում վրացի կանայք, ապա այս տարի «առաջատարը» ադրբեջանցի մարմնավաճառներն են: Նրանք աշխատում են հյուրանոցներում, գիշերային ակումբներում:

Ըստ հոդվածի, երբ Վրաստանի ոստիկանությունը սկսել է պայքարել այդ երևույթի դեմ, ադրբեջանցի մարմնավաճառները տեղափոխվել են Թուրքիա: Այժմ նրանք նույն իրենց գործով զբաղվում են Թուրքիայում:

«Նրանք ընտրել են Վրաստանը, հետո Թուրքիան, քանի որ Ադրբեջանում առանց հովանավորության չեն կարող զբաղվել այդ գործով»,- ասել է Ազիզովան:

Ինչպես նշվում է հոդվածում, ադրբեջանցի մարմնավաճառները նախկինում էլ էին հայտնվել վրացական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Բացի այդ, մի քանի տարի առաջ, ըստ հնդկական ԶԼՄ-ների, մեծ քանակությամբ Ադրբեջանի անձնագրերով մարմնավաճառներ են հայտնվել Հնդկաստանում:

Ադրբեջանցի մարմնավաճառների մեծ մասը իրենց մասնագիտությամբ են զբաղվում հիմնականում Արաբական Էմիրություններում, Թուրքիայում և Իրանում: Նրանք իրենք են ընտրել այդ վայրերը, իսկ երբ նրանց հետ են ուղարկում իրենց հայրենիք, նրանք ամեն կերպ փորձում են վերադառնալ, ամփոփում է «Մինվալ.ազ»-ը:


Աղբյուր՝ www.panorama.am