Խոյ
Չնայած որ օրը լի է դժվարություններով ու խնդիրներով, դուք կարողանում եք պահպանել հավասարակշռված վերաբերմունքը շրջապատի իրողությունների նկատմամբ: Ձեզ չեն վախեցնում խոչընդոտները, դուք խանդավառությամբ ու էներգիայով լեցուն եք ամեն մեկնարկից առաջ: Չնայած ֆինանսական պատկերի մռայլությանը՝ դուք վստահ եք, որ այդ հարցն էլ ձեր ուժերի սահմաններում է: Օրը հարմար է ընկերական շփումները կազմակերպելու համար, ձեզ օգտակար կլինեն ընկերների խորհուրդները:
Ցուլ
Անսպասելի զարգացումներով հարուստ օր է: Ձեզ ուրախացնում են նորությունները, որոնք ստանում եք հեռավոր ու լավ բարեկամներից: Ի հայտ են գալիս նոր գաղափարներ, որոնց իրագործումը ավելի մեծ շահույթ կապահովի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բնույթի հարցեր քննարկելու համար: Մասնագիտական հետաքրքրություններով պայմանավորված հարաբերությունները արագորեն բարեկամական բնույթ են կրում: Սիրո ու ռոմանտիկայի համար հիանալի օր է, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:
Երկվորյակ
Համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, օգնում է հաղթել վեճերում, բայց խանգարում է գտնել նոր ընկերներ ու հուսալի գործընկերներ: Շրջապատի մարդիկ ձեզ համարում են նպատակասլաց, բայց ոչ հաճելի շփման համար: Լավ են դասավորվում գործնական հարաբերությունները: Օրվա առաջին կեսը բերում է նոր գաղափարներ: Երկվորյակները հասկանում են, որ անհրաժեշտ են ձեռնարկումներ անձնական կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր:
Խեցգետին
Դուք պահպանում եք անհրաժեշտ հանգստությունը՝ ինչ էլ որ պատահի, հենց դրա համար էլ անհրաժեշտ հաջողությունների եք հասնում: Մի կարծեք, որ հաջողություները գալիս են միանգամից, անհրաժեշտ են ողջամիտ ու նպատակուղղված քայլեր: Կարող եք առանց հապաղելու լուծել գույքային հարցեր: Հարմար օր է հյուրեր ընդունելու, տոնական միջոցառումներ կազմակերպելու համար: Այցելությունները երեկույթներ ավելի շուտ ձեզ կհոգնեցնեն: Երեկոյան կարող եք լավ լուրեր ստանալ հեռավոր երկրներից:
Առյուծ
Անսպասելի իրադարձություններ են ծավալվում, հիմնականում՝ հաճելի: Ձեզ կուրախացնեն նորությունները, որոնք վերաբերում են ընկերներին ու ավագ գործընկերներին: Շատ Առյուծներ կարող են մեկնել ճամփորդությունների, որոնք կարող են փոփոխել նրանց կյանքը: Դուք չեք ձանձրանա, քանի որ ձեր զբաղմունքի առարկա հանդիսացող գործերը տարատեսակ են ու բազմազան: Շփվեք մարդկանց հետ, հանդիպումներ կազմակերպեք վաղեմի ծանոթների հետ: Սիրային հանդիպումները ևս չեն խանգարի ձեզ, ինքներդ մի փոքր ջանք պիտի գործադրեք մարդկանց հասկանալի լինելու համար:
Կույս
Այսօրվա դեպքերը կարող են մեծ դերակատարում ունենալ ձեր կյանքում, ստիպել ձեզ վերանայել շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները, վերագնահատել արժեքները: Առաջանում են նոր նպատակներ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնականի ոլորտում: Դուք կարողանում եք դժվարին իրավիճակներում լավ կողմնորոշվել. դրանում ձեզ օգնում է ինտուիցիան: Այսօր սկսված հարաբերությունները կկրեն անսովոր բնույթ: Կույսերը զարմանում են, թե ինչպիսի խորը և ուժգին զգացմունքներ կարող են իրենք ապրել:
Կշեռք
Օրը բարենպաստ է կարևոր հարցերի ու բարդ խնդիրների հետ գլուխ դնելու համար: Դուք կարողանում ենք հաշվի առնել այն բոլոր գործոնները, որոնք կանխորոշում են ճակատագրական իրադարձությունների հավանականությունը: Համառությունը ու հնարամտությունը կօգնեն հաղթանակներ տոնել ամեն ոլորտում: Մտերիմների հետ վիճաբանությունները քիչ հավանական են, սակայն պետք է նշել, որ այսօր հարաբերությունները կլինեն սառը ու զուսպ, քան սովորաբար: Դուք ինքներդ էլ զգացմունքներ չեք դրսևորում, բայց խրախուսում եք շրջապատի մարդկանց:
Կարիճ
Ստիպված եք արագորեն փոփոխել պլանները: Իրադարձությունները զարգանում են անսպասելի ընթացքով, անհրաժեշտ է առավելագույնս հարմարվել իրավիճակին: Շատ բաներ ունեք անելու, դրանք բոլորը տարաբնույթ են ու բարդ, բայց դուք հասցնում եք անել ամեն ինչ, եթե ճիշտ եք դասավորում ժամանակը: Պետք է օգնություն ստանաք միայն ստուգված ու հուսալի մարդկանցից: Նոր համախոհները դժվար հույսերը ադարացնեն: Անձնական կյանքում հնարավոր են ոչ զգալի, բայց հաճելի փոփոխություններ:
Աղեղնավոր
Օրը կլիներ ձանձրալի ու ոչնչով աչքի չընկնող, եթե դուք նույն համառությամբ, որը արժանի է ավելի արժանի կիրառության, չփնտրեիք արկածներ: Դրանք անկասկած կգտնեն ձեզ, բայց դժվար թե այնպիսին լինեն, ինչպիսին դուք կուզենայիք: Մասնագիտական վեճերում դուք կարողանում եք պաշտպանել ձեր տեսակետը, արդյունքում ձեռք եք բերում մրցակիցներ: Ընկերները հաճույքով աջակցում են ձեր բոլոր նախաձեռնությունները, բայց անդադար հիշեցնում են, որ անհաջողության դեպքում ամբողջ պատասխանատվությունը միայն ձեր ուսերին է:
Այծեղջյուր
Ստիպված եք ջանքեր թափել, բայց ջանքերը անիմաստ չեն լինի: Շատ խնդիրներ, որոնք պարտավոր եք լուծել, ավելի բարդ են, քան սպասվում էր: Մի հանձնվեք, ամեն ինչ հաղթահարելի է, եթե դուք չալարեք դրսևորել համառությունն ու ամրությունը: Նրբանկատ եղեք, եթե ուզում եք լավ հարաբերություններ պահպանել գործընկերների ու հարազատների հետ: Չափավոր եղեք արտահայտությունների մեջ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի անակնկալներ: Ձեզ միայն տխրեցնում է այն հանգամանքը, որ ստիպված եք նախօրոք մշակված պլանները փոփոխել:
Ջրհոս
Կարևոր է ճիշտ օգտագործել օրվա առաջին կեսը, քանի որ սա ամենաբեղմնավոր ժամանակահատված է: Հետագա ժամերը ընթանում են ձանձրալի, չնայած քիչ չեն նաև հաճելի պահերը: Դուք հաճույքով եք շփվում մտերիմներ հետ, գայթակղում եք հակառակ սեռի ներկայացուցիչներին, բայց ինքներդ բացի մակերեսային հրապուրանքից ոչինչ չեք զգում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում, կենսական պոտենցիալը իջել է: Դուք կորցնում եք գործերի նկատմամբ հետաքրքրությունը, որոնք նախկինում առաջացնում էին ձեր խանդավառությունը: Ժամանակը օգտագործեք ինքնավերլուծության համար:
Ձկներ
Օրը բերում է կարևոր նորություններ, տեղեկատվություն, որը դուք կարող եք կիրառել սեփական հետաքրքրությունների համար: Փորձեք ոչինչ բաց չթողնել ձեր աչքից: Այն, ինչ այս պահին աննշան եք համարում, ավելի ուշ կարող է ազդել կենսական կարևորությամբ իրադարձությունների զարգացման վրա: Գործնական հարաբերությունները հարթ են, որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների հետ, բայց դա ամենևին չի խանգարում բեղմնավոր աշխատանքի համար: Ուշադրության կարքի ունի հատկապես ձեր արտաքին տեսքը: Ամեն ինչ ձեր ցանկություների շրջանակում է:
emedia.am