Երբ բժիշկները կտրվածք են արել, հայտնաբերել են, որ նրա արգանդը դատարկ է:

37-ամյա կնոջ հղիությանը հետևել էր Կաբո Ֆրիոյից մի մանկաբարձուհի, ով էլ նրան ուժեղ ցավերի ժամանակ հիվանդանոց էր հասցրել: Կնոջը հետազոտել էին և եկել այն եզրակացության, որ նա հղիության 41-րդ շաբաթում է գտնվում:

Երբ բժիշկները չէին կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, կնոջը շտապ վիրահատարան էին տեղափոխել, գրում է Globo G1-ն:

Ինչպես պատմել է կնոջ ամուսինը՝ դա նրա երկրորդ «հղիությունն» է: Անցած տարի նույնպես նա հղիացել էր, սակայն կորցրել էր երեխային, իսկ դրա մասին վկայող բժշկական փաստաթղթերն ամուսնուն այդպես էլ ցույց չէր տվել:

Այս դեպքը որպես կեղծ հղիություն է գրանցվել: Դա հազվադեպ հիվանդություն է՝ երբ կինը տրամադրում է ինքն իրեն, որ հղի է, և նրա մոտ հղիության դասական ախտանիշներ են ի հայտ գալիս:

Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի մեկ այլ կին էլ հիվանդանոցին մեղադրել էր իր երեխայի գողության մեջ, երբ արթնանալով կեսարյան հատումից՝ նրան ասել էին, որ հղիությունը կեղծ է եղել: 19-ամյա Լաենան պնդել է, որ հղիության 38-րդ շաբաթում է գտնվել, պարբերաբար բուժզննումներ է անցել, իսկ բուժքույրը նույնիսկ չափել է երեխայի սրտի զարկերը:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ հղիության վերջին շաբաթում կնոջը ՈւՁՀ-ի ժամանակ հայտնել են, որ աղջիկ է ունենալու, որի քաշը 3 կիլոգրամ է: Նրանք ամուսնու հետ նույնիսկ որոշել են երեխայի անունը և նրա համար 3000 դոլար արժողությամբ հագուստ և կահույք են գնել:
http://www.1in.am/