Խոյ

Այն, ինչ բեռնվածություն է առաջացնում ձեզ մոտ կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել ընտանեկան միջավայրում: Դա կարող է լինել աշխատանք տանը կամ ինչ-որ մեկի պարտականությունների ինքնակամ կատարում: Եթե անգամ խնդիրների առաջանալու հավանականություն չկա, աշխատեք քիչ տրվել անկեղծությանը ու շրջապատի համար ոչ դուրեկան գնահատականների շռայլմանը:

Ցուլ

Բացասական հանգամանքները կարող են ստիպել ձեզ գործել արտակարգ ռեժիմի պայմաններում: Որոշ իրավիճակներում համարձակորեն կարող եք ձեզ վրա վերցնել առաջնորդողի դերակատարումը, իսկ այլ իրավիճակներում, ընդակառակը` լինել ենթակա: Հետևեք ձեր ասածների նկատմամբ այլոց վերաբերմունքին հատկապես այն ժամանակ, երբ առկա է որոշակի հակասություն: Զգացմունքները լավ կլինի ուղղել դեպի աշխատանքային մթնոլորտ:

Երկվորյակներ

Կպատահեն իրավիճակներ, երբ վերջին ժամանակներս զգացվող լարվածությունը ավելի կուժգնանա: Հարաբերությունները այսօր ուղեկցվում են զգայական ոլորտի ակտիվացմամբ: Հնարավոր է հարաբերությունների վատթարացում մտերիմ մարդու հետ: Լավ կլինի, եթե որոշումներ կայացնելիս չշտապեք, գործեք կշռադատված, որպեսզի հետագայում խուսափեք խորը հիասթափությունից:

Խեցգետին

Զգայական ոլորտը գերակտիվ է: Ձեր առջև կծառանա կարևոր որոշում կայացնելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել ներքին որոշ հակասությունների ճանաչողության անհրաժեշտություն, կողմնորոշիչների հստակեցում, կենսական խնդիրների պարզում: Այսօր դեռևս մի շտապեք, նստեք ու ամեն ինչ պլանավորեք: Կարելի է հեշտությամբ կենտրոնանալ ինչ-որ որոշակի բանի վրա ու բաց թողնել մեկ այլ իրողություն:

Առյուծ

Ոսկե միջին ապահովեք ցանկացած իրավիճակում ու ոչ մի բան մի ծայրահեղացրեք: Այս օրը լավ կլինի նվիրեք տանը, ընտանիքին: Կանայք գերհուզական կլինեն, խոցելի, հակված վիրավորվելու, բայց կարող են դրսևորել եսասիրություն ու պահանջկոտություն: Այսօր պայմանավորվածություն ձեռք բերելու համար հարմար օր չէ, բայց տեղեկատվության փոխանակումը կբերի դրական արդյունքներ: Ակտիվ գործունեությունից զերծ մնացեք:

Կույս

Ընկալունակ եք ամեն ինչի նկատմամբ: Շատ խնդիրներ այսօր զգում եք ինտուիտիվ մակարդակում, կարողանում եք դրանց առաջխաղացմանը խոչընդոտել կամ ձևափոխել ավելի դրական բովանդակության: Բացի աշխատանքից, ձեզ սպասում է նաև ընտանեկան մթնոլորտը, ձեզանից պահանջում են հոգածություն, նվիրվածություն: Կարող եք օգնություն ցուցաբերել, բայց մի թողեք, որ ձեզ կառավարեն:

Կշեռք

Բարդ օր է, ու դուք ստիպված կլինեք հեռու մնալ գայթակղություններից կամ էլ հեռու մնալ կասկած հարուցող ցանկացած հարաբերությունից կամ աշխատանքից: Զբաղվեք միայն ամենանհրաժեշտ գործերով, քանի որ խոտաններն ու անհաջողությունները գրեթե անխուսափելի են: Անձնական հարաբերություններում եղեք վճռական, բացախոս ու քիչ եսասիրություն դրսևորեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտւթյունը չկա:

Կարիճ

Լուրջ պլաններ կազմելու համար հարմար ժամանակ չեք գտել: Բոլոր սպասումներն ու ակնկալիքները կխաթարվեն, իսկ իրադարձությունները կզարգանան անսպասելի սցենարով: Վերահսկեք զգայական ոլորտի պոռթկումները, մի՛ վիճաբանեք, մի՛ վրդովվեք արդարացի քննադատությունից: Ուշադիր եղեք, նայեք որ ամեն ինչ կարող է այնքան պարզունակ չլինել, որքան թվում է առաջին հայացքից:

Աղեղնավոր

Զգոն եղեք ձեզ հետաքրքրող իրողությունների զարգացումից: Փորձեք վերահսկել բոլոր գործերը, որոնք կարող եք ավարտին հասցնել, հակառակ դեպքում չեք խոսափի զգայական գերլարումից: Հարաբերություններում հնարավոր են անորոշ իրավիճակներ, հույզերի անսպասելի պոռթկումներ: Փորձեք հենց սկզբից քավել ձեր մեղքը, հաղթահարել այն լարվածությունը, ինչը ոչ մեկին այս պահին ձեռք չի տալիս:

Այծեղջյուր

Շատ ժամանակ ու էներգիա մի ծախսեք վեճերի ու տաք բանավեճերի վրա, մանավանդ, եթե դրանց կյանքի կոչման հեռանկարները մշուշոտ են: Ժամանակ հատկացրեք ընթացիկ գործերին, կարգի բերեք այն վայրը, որը գերկարևոր է ձեզ համար: Դուք կարող եք հոգնել տպավորությունների, հրավերների, հույզերի փոթորիկից: Կատարեք ձեր պարտականությունները ղեկավարության ու անձնակազմի առաջ: Ձեր մտքում առաջացած գաղափարներն ու առաջարկները կպահանջեն արագ արձագանք:

Ջրհոս

Թույլ մի տվեք, որպեսզի անսպասելի իրավիճակները խառնեն ամեն ինչ: Ձեզ պահեք այնպես, ասես պատրաստ եք եղել դրանց: Ձեր վստահությունը մոգականորեն կգործի շրջապատի վրա ու այդ ժամանակ միայն հնարավոր կդառնան հաճելի անակնկալները: Մի ձգտեք իդեալական գործելակերպի ամեն ինչում, բայց արեք ամեն ինչ ինչպես հարկն է: Ու հենց այդ պրոցեսից դուք անասելի հաճույք կստանաք:

Ձկներ

Նյարդային, լարված օր է, որը ստիպում է հարաբերություններ պարզել որոշ մարդկանց հետ: Այն ինչ հասունացել է, հեշտությամբ ելքեր կգտնի, բայց անզգուշությունը հղի է անսպասելի հետևանքներով: Օրը սպառնալիք է պարունակում հարաբերությունների համար: Լավ կլինի զիջող լինեք ու հեշտությամբ լեզու գտնեք մտերիմ մարդկանց հետ: Օրն ապրեք գերազանցապես չեզոք հոգեվիճակով:
emedia.am