Խոյ

Բաց մի թողեք այս ժամանակահատվածը. դրսևորեք ստեղծագործական ունակություններ ու ձգտեք օգտագործել բոլոր այն հնարավորություները, որոնք միտված են ձեր կյանքի փոփոխմանը: Մասնագիտական գործունեության մեջ ուշադիր եղեք գործերի հրապարակայնությանը, գովազդին, արտահայտչամիջոցներին: Օրը հարմար է թե գործնական, թե անձնական բնույթի հարցերի լուծման համար:

Ցուլ

Այժմ կենսական է ամեն ինչում կարգավորվածության ու վերահսկելիության զգացման մշակումը ու ամրապնդումը: Հնարավոր է` ստիպված լինեք միանգամից մի քանի գործ անել միաժամանակ: Դուք անասելի հաճույք կզգաք այն բանից, որ ինչ-որ բան ավարտին եք հասցրել: Կկարևորվեն մտերմիկ հարաբերությունները, սրտաբուխ զրույցները: Անսպասելի իրողությունները կգրգռեն երևակայություւնը` ստիպելով դիմել անսպասելի քայլերի:

Երկվորյակներ

Գործեք կոլեկտիվի շահերից ելնելով, իսկ եթե ինչ-որ բան անհարթ ստացվի, համառություն ցուցաբերեք ու սառը գլխով վերլուծեք իրադրությունը: Հիանալի օր է, որպեսզի հրաժեշտ տաք անպետք անուրջներին ու տրամադրվեք ինչ-որ խիստ իրական ու կարևոր բանի կյանքի կոչմանը: Նոր ուղղությամբ հարկավոր են համարձակ քայլեր` միաժամանակ հասկանալով, որ անցյալի իրողությունները հետ քաշելու սովորություն ունեն:

Խեցգետին

Ակտիվ եղեք ու սնուցեք բոլորովին վերջերս ձեր սրտում տեղ գտած կենսախնդությունը: Օրվա իրադարձությունները դրական դերակատարում կունենան` դրդելով անել որոշակի բաներ հենց ապագայի համար: Հիանալի օր է հանգստի ու զվարճանքի համար, անհոգության համար: Բաց մի թողեք ձեր կյանք նոր ծանոթություններ մտցնելու հնարավորությունը: Ժամանակ հատկացրեք մտերիմների հետ զրուցելու համար:

Առյուծ

Օրը ենթադրում է իրադարձությունների կարճում ու արագ դինամիկա: Հանդիպումները, տեղեկատվության ներհոսքը ձեզ անմասն չեն թողի ոչ մի բանից: Բարենպաստ ժամանակ է նոր հոբբի ունենալու, նոր գիտելիքներ ձեռքբերելու ու ուղղակի ստեղծագործական որոնումների մեջ մտնելու համար: Ձեր ակտիվությունը անպայմանորեն պետք է էսթետիկ ենթատեքստ ունենա` զուգորդվելով հնի ու նորի փոխատեղումով:

Կույս

Ձեզ չի հաջողվում ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել ու մի լավ հանգստանալ ամեն ինչից ու ամեն մեկից: Լավ կլինի հենց սկզբից էլ տրամադրվեք ակտիվ գործելակերպի: Կարելի է զբաղվել արտաքին տեսքի բարեփոխմամբ, կատարել գնումներ, որոնք պետք է էսթետիկ բովանդակություն ունենան: Մի հրաժարվեք հաճելի շփումներից, հին ծանոթների հետ հանդիպումներից: Հնարավոր է արժեքավոր ու իմաստուն խորհուրդ ստանաք, որը պետք կգա հետագայում:

Կշեռք

Ձեր ստեղծագործական հակվածությունը կարող է անսպասելի դրսևորումներ ստանալ մասնագիտական գործունեության մեջ: Դուք կարող եք հայտնաբերել ստեղծագործական լուծումներ այնտեղ, որտեղ դրանք ամենևին չեն կարևորվում: Ընդլայնեք կապերը, ծանոթությունները, մասնագիտական հորիզոնները: Առանձնակի զգայուն եք որոշ մարդկանցից եկող նորությունների հանդեպ: Մի հրաժարվեք ձեզ հաճելի բանով երես տալու գայթակղությունից:

Կարիճ

Հեշտությամբ եք ցինիկանում` գերանգնահատելով ձեր հնարավորությունները: Դժվար է կանգ առել, անգամ եթե իրադարձությունները զարգանում են անսպասելի ուղղությամբ: Հավակնությունները էներգետիկ սնուցում կստանան, զգուշավորությունը մի քանի անգամ կնվազի, իսկ մրցակիցները առողջ պայքարի կոչեր կհնչեցնեն: Եթե լավ մտածված գործողությունների պլան չունեք, ռիսկի մի դիմեք:

Աղեղնավոր

Հիանալի օր է ճանապարհորդությունների համար: Առկա է իդեալական պատկերացումները իրականությանը մոտեցնելու հնարավորություն: Իրադարձությունները հեշտ բացատրելի են, բայց ժամանակահատվածը բնութագրվում է փոփոխությունների գերբարձր խտության աստիճանով: Անհրաժեշտ է լավ ռեակցիա, արժեքավորը անպետքից զատելու ցանկություն: Կան բաներ, որոնք այսօր ձեզ առանձնակի զարմանք ու հաճույք կպատճառեն:

Այծեղջյուր

Դուք գործի եք դրել ձեր նպատակուղղվածությունը, համառությունը, իսկ լարվածությունը միմիայն նպաստում է դրա առաջընթացին: Լավ ժամանակ է ֆինանսական ու իրավական բնույթի հարցերը լուծելու համար: Կարելի է զբաղել կարևոր փաստաթղթերի ձևակերպումներով, պայմանագրերի կնքումով: Ուշադրություն հատկացրեք այն գործերին ու պարտականություններին, որոնք վերաբերում են անմիջապես ձեր մտերիմներին:

Ջրհոս

Օրվա հաջողությունը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես եք կարողանում կառուցել հարաբերությունները մարդկանց հետ: Կարողացեք ոգեշնչել մարդկանց, որպեսզի նրանք անեն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Մոխրագույնն ու աննկատելին այսօր ձեզ չեն հետաքրքրում: Պոռթկումների ու էնտուզիազմի հողի վրա կարղ եք հիանալի գործեր անել ու վայելել դրանց արդյունքները: Բացառված չեն ճնշումները, որոնց ի պատասխան կարող եք ուղղակի հոյակապ ժամանակ անցկացնել:

Ձկներ

Պահանջվում է արագ կողմնորոշվել ու առավելագույնս արագ բազմազանեցնել ձեր գործունեությունը, որպեսզի կարողանաք որսալ ամենահեռանկարայինն ու անհրաժեշտը: Օգտագործեք ամեն հնարավորություն, լուծեք բարդ խնդիրներ, լրացրեք բացթողումները ու ձգտեք հասկանալ, թե որտեղ եք ամենաշատը կաղում: Հիանալի օր է սեփական տարածությունը բարեկարգելու, այն ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու համար
emedia.am