ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի բաց նույնասեռականների է ընդգրկել իր երկրի պատվիրակության կազմում, որը պետք է ներկայացնի ԱՄՆ-ը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում: Նրա խոսքով՝ դրանով ինքն ուզում է ցույց տալ, որ Ամերիկայում մարդկանց մասին չեն դատում նրանց սեռական կողմնորոշմամբ:

Հարցին, թե ինչու Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը ամերիկյան պատվիրակության կազմում ներառվել են նույնասեռական նախկին  մարզիկներ, Օբաման պատասխանել է. «Պատվիրակության կազմը խոսում է իր մասին», հասկացնել տալով, որ այդ քայլը մտածվել է որպես հականույնասեռական խիստ օրենքի քննադատություն, որն ընդունվել է Ռուսաստանում:

Սրանով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ երկիմաստ ազդակ է ուղարկում Ռուսաստան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը, նաեւ մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ չեն մեկնելու Սոչի:

Օբաման Սոչի չի գնա


Աղբյուր՝ news.am