Խոյ

Զգայական ոլորտը գերլարված է: Կարելի է ու պետք է կենտրոնանալ մեկ իրողության վրա ու բաց թողնել մեկ ուրիշը, քանի որ առկա է անվտանգության ու ապահովության կորստի զգացում: Հսկայական պոտենցիալով օր է, եթե ներշնչված աշխատեք գործերի վրա: Վստահեք ինտուիցիային այն իրավիճակներում, որոնք ձեզ համար կարևոր են: Բարենպաստ ժամանակ է տան բարեկարգմամբ զբաղվելու համար:

Ցուլ

Ձեզանից պահանջվում է աշխատասիրություն` աշխատավայրում ու զգուշավորություն` անձնական հարաբերությունների մեջ: Կյանքը պահանջում է արագ ու կոնկրետ լուծումներ, բարեփոխիչ գաղափարներ, սխալների շտկում: Լավագույն ժամանակը չէ բանակցությունների համար, քանի որ ձեր խոսքի մեջ կպակասի համոզելու տաղանդն ու ունակությունը: Հնարավոր է` եզակի լուծում գտնեք «ուղեղային փոթորիկ» հիշեցնող իրավիճակներում:

Երկվորյակներ

Կարևոր թեման հասնում է իր գագաթնակետին: Կարելի է հետևել, որպեսզի լիցքաթափումը կառուցվածքային բովանդակություն ու զարգացում ունենա, որպեսզի էական վնասներ չհասցնի ձեզ: Օրը լավ կլինի լրացնել բարդ ստեղծագործակնա բնույթի աշխատանքներով, որտեղ էներգիան անսպասելիորեն կարող է իրացվել: Փոփոխությունները կարող են ձեզ հանկարծակիի բերել: Համբերատար եղեք, դիտողունակ ու մի ներքաշվեք խարդավանքների մեջ:

Խեցգետին

Լարված հանգամանքները անկայունություն են բերում ձեր առօրյա: Զգայական գործոնը կարող է առաջացնել էներգետիկ նշանակալից ներհոսք: Ապրումները հեշտությամբ վերածվում են դրամատիկ բեմադրությունների ու հղի են սուր ու անկանխատեսելի զարգացումով կոնֆլիկտներով: Հենարան գտեք այլ մարդու իմաստունության մեջ ու բաց մի թողեք ոչ ոքի խորհուրդը: Հանգստացեք այնպես, որ կարողանաք ամբողջությամբ վերականգնվել:

Առյուծ

Այսօր ու մոտակա օրերին զգուշավորություն ցուցաբերեք: Մեծանում է վթարայնությունը, հնարավոր են խոտաններ, բարդացումներ, բնության աղետներ: Կարևոր պլանների համար առանձին ժամանակ հատկացրեք: Ուշադիր եղեք ձեզ հուզող իրողությունների մասին տեղեկություններ հավաքելիս ու առանձնացրեք կարևորը երկրորդականից: Զգույշ եղեք չպլանավորված ճանապարհորդությունների մեկնելիս:

Կույս

Օրը պահանջում է գերուշադրություն ծավալվող իրադարձություների նկատմամբ, ինչպես նաև` հավակնություններից հրաժարում այնտեղ, որտեղ զգացվում է, որ կորցնում եք վերահսկողությունը: Զբաղվեք տան ու սեփական տարածության բարեկարգմամբ, նաև` ներքին իմաստավորումներով Առկա է նոր հետաքրքրություն ձեռք բերելու հավանականություն, ինչը ներքին ներդաշնակություն կպարգևի ձեզ: Որոշ բարդ հարաբերություններ պահանջում են ձեր համակ ուշադրությունը:

Կշեռք

Կարևոր օր է: Հանգամանքները ստիպում են սրել ուշադրությունը: Մեծ է կոնֆլիկտայնության հավանականությունը. հեռու մնացեք բացասական աուրայով ու մտածելակերպով մարդկանց հետ երկրատաև շփումներ հաստատելուց: Եթե պահանջ չկա, ոչինչ մի նախաձեռնեք ու այլոց մեղադրանքներին մի շտապեք սպառիչ պատասխաններ տալ: Ձեր արձագանքը որոշ իրողությունների նկատմամբ խիստ ստույգ է ու հավաստի:

Կարիճ

Աշխատեք ձեռքերում պահել ընթացիկ հարցերի վերահսկողությունը, կատարելագործեք առկա նախագծերը, վերացրեք քաոսն այնտեղ, որտեղ ամեն ինչ անվերահսկելի է թվում: Այժմ կարող են առաջանալ բավականին հետաքրքիր ու անսովոր գաղափարներ: Թվացյալ բացասական իրավիճակներում ձեր բախտը կարող է անսպասելի բերել: Մի թուլացեք, որպեսզի բաց չթողնեք այն պահը, երբ կպահանջվի ինչ-որ բան հապճեպ հարթել կամ չթողնել, որպեսզի կոնֆլիկտը զարգացում ապրի:

Աղեղնավոր

Այսօր կարևոր գործեր մի պլանավորեք ու մի թողեք, որպեսզի աննշան վեճերը շարունակություն ստանան ու բարդանան: Ձեր հույզերը կարող են պտտվել այնպիսի իրադարձությունների շուրջ, որոնք վերաբերում են անմիջապես կոլեկտիվին: Ձգտեք բարձր լինել տվյալ պահի վիրավորանքներից ու արհամարհեք կոնֆլիկտի մեջ ներքաշվելու բոլոր փորձերը: Օրը սպառնալիք է պարունակում այն հարաբերությունների նկատմամբ, որտեղ դժգոհությունը ահասարսուռ չափերի է հասել:

Այծեղջյուր

Ձեր կյանքում լուրջ փոփոխություն է սպասվում: Եթե որոշել եք աշխատատեղը փոխել, դրա համար անսպասելի առիթ կարող է ծագել: Վիրավորանքը հակում ունի խորանալու, դուք տագնապ եք զգում բոլոր գործերում, որտեղ բախվում եք մրցակցության կամ տևական բեռնվածության հետ: Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել ու հաղթել բոլոր ճակատներում, հաճախակի դադարներ տվեք, բավարար ժամանակ թողեք ոչ բարդ երկրորդական աշխատանքի կատարման համար:

Ջրհոս

Ձեր գործերում կարող է կտրուկ առաջընթաց լինել, բայց մի շիկացրեք իրավիճակը` պահանջելով, որպեսզի ապացուցվի այն, ինչ անկարևոր է:Սպասեք նորությունների, որոնք կվերակողմնորոշեն ձեր հայացքները որևէ հարցի նկատմամբ կամ էլ կփոխեն ապագային վերաբերող պլանները: Կարող է առաջանալ անսպասելի ճամփորդության ցանկություն: Հետևեք զարգացումների նկատմամբ ձեր վերաբերմունքին, մտածեք սեփական անվտանգության մասին:

Ձկներ

Այս օրերին ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել: Հատկապես սթրեսսներին հակված են գործընկերային հարաբերությունները: Դուք անհանգիստ եք` լի գաղափարներով ու դրանք կյանքի կոչելու մղումով: Ձեզ հետ շատերը կարող են չհամաձայնել, կձևավորվի մրցակցային մթնոլորտ: Գործեք խնդիրներին համապատասխան ու ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ: Այն, ինչ հասունացել է, հեշտությամբ ելքեր կգտնի:
emedia.am