Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Ալկոհոլի քիչ չափաբաժինը չի խանգարի, քանի որ այն թուլացնում է նյարդերը, տրամադրում ֆլիրտի և անկաշկանդ վարքագծի: Բայց պետք է հիշել, որ ալկոհոլի չարաշահումը թմրեցնում է նյարդային վերջավորությունները և սահմանափակում արյան հոսքը, այդ թվում` նաև սեռական օրգանների շրջանում, այսինքն` խանգարվում է այն պրոցեսը, որը հանգեցնում է օրգազմի: Հետևաբար, նման դեպքում պետք է միշտ հիշել, որ «մեկը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է»: Առողջ եղեք:
Vrezh Shahramanyan (Sexopathologist)