Հնդկաստանում ոստիկանները ձերբակալել են 10 մարդու, ովքեր կասկածվում են 21-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

Հարձակումը տեղի է ունեցել Պուդոչերիիում, որտեղ տուժածը հյուրընկալվել էր իր ընկերներին: Նրան առևանգել է 3 տղամարդ, ինչից հետո նրանցից մեկը բռնաբարել է աղջկան:

Աղջկան գտել են ընկերները, սակայն տան ճանապարհին նրանք ենթարկվել են մեկ այլ խմբավորման հարձակման, որոնք ևս բռնաբարել են նույն աղջկան:

Ըստ ոստիկանության՝ աղջիկը չի ճանաչել հարձակվողներին: Բոլոր ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը:


Աղբյուր՝ www.tert.am