Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Արմեն Ս.-ն, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, տեղեկանալով, որ իր հորեղբոր որդի Գոռ Ս.-ն Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին, հարբած վիճակում ավտովթարի է ենթարկվել, եկել է դեպքի վայր եւ բարկացած այդ ամենից, հրկիզել Գ. Ս.-ին պատկանող, վթարված «Մերսեդես» մակնիշի 18 ՍՕ 418 համարանիշի ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այսինքն` Արմեն Ս.-ին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով ( գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am