Buzzfeed-ը ներկայացնում է այդ ավանդույթներից մի քանիսը: Ո՞վ գիտե, միգուցե դրանց հետևում թաքնված նպատակներն իրականանո՞ւմ են:
Արգենտինայում ընդունված է Ամանորի գիշերը վարդագույն նոր վարտիք հագնել: Սա գալիք տարում սիրո մեջ հաջողություն է խոստանում: Եթե սպասումներդ չիրականանան, վատագույն դեպքում կունենաս նոր վարտիք:
Արգենտինայում նաև ընդունված է ուղիղ ժամը 12.00-ին աջ ոտքն առաջ դնել ու քայլ անել, որպեսզի նոր տարում ամեն ինչ բարեհաջող լինի:
Բրազիլիայում ընդունված է Ամանորին սպիտակ հագուստ կրել՝ չար ոգիներին վախեցնելու համար: Նոր տարում հաջողություն է խոստանում նաև 7 ալիքների վրայով ցատկելը: Ամանորին Բրազիլիայում ընդունված է նվերներ մատուցել ծովերի աստվածուհուն:
Չիլիում ընդունված է կեսգիշերին մի գդալ ոսպ ուտել, ինչը գալիք տարում լավ աշխատանք ու շատ փող է խոստանում: Այնտեղ նաև ավլում են տունը՝ դուրս հանելով բացասական էներգիան:
Կոլումբիայում մարդիկ Ամանորին դատարկ ճամպրուկներով շրջում են իրենց թաղամասով մեկ, որպեսզի տարին հագեցած լինի ճանապարհորդություններով:
Իսպանիայում բարգավաճ տարի է խոստանում զանգերի 12 ղողանջներին զուգընթաց խաղողի 12 հատիկ ուտելը:
Նոր Զելանդիայում Ամանորի գիշերը կաթսաներին ու թավաներին գդալներով հարվածում են ուժերի ներածին չափով:
1in.am