Այս մասին hraparak.am-ին հայտնեց Անժելան:
2014 թվականը բուռն է լինելու դերասանուհու համար. «Շատ պլաններ ունեմ 2014-ին: Շատ աշխատանք է սպասվում, հագեցած տարի է լինելու»,- ասաց Անժելան, սակայն չցանկացավ մանրամասնել` նշելով միայն, որ բազմաթիվ նորություններ կլինեն:
Անդրադառնալով Եվային` Անժելան նշեց, որ Ձմեռ պապը բազմաթիվ նվերներ է բերել աղջնակին, բայց կարևորագույն նվերը` զամբյուղով ու ծաղիկներով վարդագույն հեծանիվը, դեռ ճանապարհին է, Հայաստան կհասնի հունվարի երկրորդ կեսին:
Դերասանուհու հավաստմամբ` իրենք մեծ շուքով են նշում նաև Սուրբ Ծնունդը. «Մենք անհամբեր սպասում ենք Սուրբ Ծննդին: Ի դեպ, հունվարի 6-ին է ծնվել նաև Եվան և նա մինչև այդ օրը բազմաթիվ նվերներ է ստանում»:
Ձմեռ պապը չի մոռացել նաև Անժելա Սարգսյանին. «Նվերներ շատ-շատ եմ ստացել, բայց ինձ համար ամենաթանկ նվերն ինձ սիրող երեխաների պատրաստած բացիկներն են: Իսկ կարևորագույն նվերը, որ կուզեի ինքս ինձ անել` տունն է: Սիրում եմ ինձ նվերներ անել (ծիծաղում է)»: