Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Առաքելյանը վարելով Mercedes մակնիշի 55 OU 855 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին ու էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Առաքելյանն ու ուղևոր Երևանի բնակիչ 37-ամյա Զառա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը «փաթաթվել» է էլեկտրասյանը և վարորդին ու ուղևորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները և մինչ նրանց ժամանումը վիրավոր կնոջը քաղաքացիները իրենց ուժերով տեղափոխել են հիվանդանոց:
shamshyan.com