Գյուղի տներից մեկում տան անդամները թոռնուհու դիակը հայտնաբերել են այգում` ծառից կախված վիճակում: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին:
NEWS.am-ը տեղեկացավ, որ 23-ամյա աղջիկը Նոր տարվա առիթով Երեւանից այցելել էր պապիկին: Նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Թե ինչն է դրդել երիտասարդ աղջկան նման քայլի դիմել, դեռ հայտնի չէ: Միջադեպով զբաղվում են իրավապահները: Հանգամանքները պարզվում են:
news.am