Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնից ահազանգի մասին տեղեկացրել են ոստիկանության Շիրակի մարզային վարչություն և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ Opel մակնիշի 34 VL 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շիրակի մարզի բնակիչ Ռուդիկ Նազարեթյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժնի քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է նաև մառախուղը, քանի որ ճանապարհը եղել է վատ տեսանելի: ©shamshyan.com
Շիրակի մարզում վարորդը Opel-ով բախվել է քարին. 34-ամյա կինը մահացել է, բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար…
Comments are closed.