Խոյ
Ամեն ինչ, այդ թվում նաև` մարդիկ, մոտակա ժամանակներս անընդհատ կփոխեն իրենց տրամադրությունն ու աշխարհայացքները: Ձեզ անհրաժեշտ է մոբիլիզացված վիճակ ու մանրուքների նկատմամբ անսովոր լուրջ վերաբերմունք: Աչքաթող մի արեք մարդանց հոգսերը: Հոգեվերլուծաբան եղեք նրա համար, ով ձեզ դիմել է խորհուրդ ու իմաստուն խոսք լսելու համար: Ձեզ կհանդիպեն նոր մարդիկ, հնարավոր են նոր տեսակի հարաբերություններ: Ձեր ընդունած անսովոր որոշումը կազդի մտերիմների հետ հարաբերությունների վրա:
Ցուլ
Վերլուծեք ամենը, ինչ կատարվում է ձեր շուրջ հնարավորինս հանգիստ տեմպի մեջ: Հնարավոր են մռայլ մտքեր ու սխալական դատողություններ: Իրադարձությունները անընդհատ խտանում են, դրանից սրվում է ժամանակի պակասության զգացողությունը: Դուք նեղսրտում եք, որ չեք հասցնում անել տան ու աշխատավայրի գործերը: Առաջարկների` թե լավ, թե վատ, պակաս չեք զգում: Փորձեք թուլացնել լարումը, փոխեք կամ փակեք թեմաները, որոնք անհանգստություն են պարգևում:
Երկվորյակներ
Դուք առավոտից ագրեսիվ տրամադրվածություն ունեք աշխատանքի ու աշխատակիցների նկատմամբ: Դա հղի է հարաբերությունների կայացած սխեմաների թուլացմամբ: Դուք հակված եք առանց պատճառաբանելու փոխել ձեր լուծումները ուժգին ազդեցությունների ներքո: Ինչ էլ որ անելիս լինեք, արեք գեղեցիկ ու բավականություն ստացեք: Անընդհատ մի քննադատեք մարդկանց, անկապ դատողություններ մի արեք, որոնք կարող են թուլացնել ձեր խոսքի ուժը: Գնումների համար հարմար ժամանակ չէ, կարող են հիասթափեցնել նաև խոհարարական փորձերը:
Խեցգետին
Քիչ խաղարկեք ձեր հարաբերությունները, որոնք առանց այդ էլ ենթակա են ցնցումների, մի առաջացրեք կոնֆիլկտներ ինչ-ինչ հարցերում ցանկալի որոշակիություն ստանալու համար: Ընտրություն կատարելու օր է: Ոչինչ չի կարելի մեկնարկել, բայց անհրաժեշտ է հանգամանքները դիտարկել այնպես, ինչպես դրանք արդեն դասավորվել են: Կարող է լուծվել որևէ հարց, միայն թե հին կոնֆլիկտի պարզաբանման հիման վրա: Որոշակի ազդեցությունների պատճառով զգայական վիճակը գերլարված է, իսկ պահող հանգամանքները կարող են նահանջել մեծ հետաքրքրության ու ցանկության առաջ:
Առյուծ
Այժմ Առյուծները խիստ շահեկան դիրքում են, բայց դուք կարիք չունեք ավելորդ հպարտության գիրկն ընկնելու, մտածեք ամեն ինչ կարգուկանոնի մեջ պահելու մասին: Դուք պետք է կատարեք ձեր պարտականությունները ու խուսափեք եսասիրությունից: Շաբաթվա հենց մեկնարկից լուրջ մոտեցում ու վերաբերմունք ցուցաբերեք գործերի նկատմամբ: Օրը հարմար է մասնագիտական աճի մասին մտածելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար: Աստղերը ամեն ինչում ձեզանից պահանջում են լուրջ վերաբերմունք, մանրախնդրություն ու պատասխանատվություն:
Կույս
Կյանքը աստիճանաբար բայց հաստատուն քայլերով դառնում է դինամիկ ու զանազան: Օրը բոլոր հիմքերն ունի առանցքային լինելու համար: Այն անհրաժեշտ է որքան հնարավոր է հանգիստ անցկացնել, զբաղվել ստեղծագործական գործոն պարունակող հետաքրքրաշարժ գործերով: Աշխատանքում հապճեպությունը ընդհանրապես չի ողջունվում: Հնարավոր է ուժերի, ցանկությունների, միտումների վերադասավորում: Բոլոր շրջադարձներին ու փոփոխությունների վերաբերվեք հանգստությամբ ու գեղեցիկ: Աշխատեք բոլոր կոնֆլիկտները լուծել դրանց ծագման պահին, թույլ մի տվեք դրանց խորացումը:
Կշեռք
Այնպիսի հետաքրքրություններում, որտեղ բախվում են շահերը կամ առկա է մրցակցություն, հնարավոր են սրացումներ: Օրը պահանջում է լիարժեք ներգրավվածություն ու ցուցումների հետևում: Մտքերի անսովոր ընթացքից հնարավոր է անքնություն: Գործերում հնարավոր են արմատական փոփոխություններ, լարման անկում, կարևոր հարցերի քննարկում: Ռոմանտիկ պլաններ կազմելու համար հարմար ժամանակ է: Պահպանեք դրական տրամադրվածությունը հետագա ձեռնարկումներում հաջողություն ապահովելու համար:
Կարիճ
Լարված մթնոլորտը ձեզ համար փորձություններ է նախապատրաստում: Կարգավորեք ամեն ինչ ինքնուրույն կատարելու մղումը, հնարավորություն տվեք, որ ուրշիներն էլ դրսևորեն իրենց ունակությունները: Օգտագործեք օրը լավագույն առումով ու ազատվեք այն ամենից, ինչ ներքին բեռնվածություն է առաջացնում: Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս խուսանավել մռայլ ապրումներից ու ոչ դրական հույզերից, որոնցով լի է այս օրը:
Աղեղնավոր
Ամեն ինչ միանգամից անելու ցանկությունը վատ ծառայություն կարող է ձեզ մատուցել: Որոշ իրադրավիճակներ կամ նորությունները կարող են անվերադարձ խախտել դեպքերի զարգացումը: Ինչ էլ որ պատահի, մի փորձեք արագացնել իրադարձութունների զարգացման ընթացքը, մի գործեք առաջին իսկ ազդակի մղումով: Շատ հնարավոր է, որ որոշ հարցեր այլևս ձեր մասնակցությունը չեն պահանջում կյանքի կոչվելու համար:
Այծեղջյուր
Մարտական տրամադրություն ունեք ու ճիշտ որոշում կայացնելու ցանկություն: Ուշադիր եղեք հեռանկարների շուրջ խոսակցություններին, ուշադիր եղեք, թե ինչ մարդիկ են հայտնվում մանսագիտական ճանապարհին: Ի տարբերություն շրջապատի մարդկանց ձեզ հաջողվում է պահպանել ողջամտությունը: Ուշադիր եղեք այն տեղեկատվության նկատմամբ, որը պահպանում եք կամ ուղարկում: Եթե ձեր ցանկությունները չեն համընկնում շրջապատի ցանկությունների հետ, դա չի նշանակում, որ դրանք վատն են: Խուսափեք բախումներից, որոնք կարող են լինել շահերի չհամընկնման հետևանքով:
Ջրհոս
Վտանգավոր իրավիճակ է: Սերը, ստեղծագործական ոլորտը կարող են ուժգին վառ տպավորություններ թողնել: Միաժամանակ տրամադրությունը անսովոր բարձրության վրա է: Ընտրեք ճիշտ կարգավորումները, աշխատեք նկատել աննշան ազդանշանները, կարևոր թեմաները: Ոչ մի բանում ծայրահեղություն, լարվածություն ու համառություն թույլ մի տվեք: Հնարավոր են անսպասելի ճամփորդություններ, շփումներում` անսպասելի անկեղծություն ու հարցերի պարզաբանում:
Ձկներ
Կոնֆլիկտային օր է` ոչ հարմար մեկնարկների ու քննարկումների համար: Իրավիճակները հակված են ավիրելու կարգուկանոնն ու պայմանավորվածությունները: Եթե չեք ցանկանում զիջողի դերում լինել, մի կողմ դրեք կարևոր հարցերը կամ հետաձգեք դրանց քննարկումները ավելի բարենպաստ ժամանակի համար: Եթե ինչ-որ մեկը ձեզ հակադրվում է, հազիվ թե կարողանաք իրավիճակը փոխել առանց վիճաբանությունները:
emedia.am