Քնեսեթը` Իսրայելի խորհրդարանը, ընդունել է փոփոխությունը «Սեռական ոտնձգության մասին» օրենքում, որի համաձայն պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկար և տեսանյութ ինտերնետում տեղադրելու համար մարդիկ կազատազրկվեն 5 տարով:

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այս կերպ Իսրայելում փորձում են զսպել «վրեժ լուծելու նպատակով» ինտերնետ գցված պոռնոնյութերի դեմ:

Նման գործողություն է համարվում ցանկացած դեպք, երբ նյութում պատկերված անձը տեղյակ չէ կատարվածից:

Անցած տարի Իսրայելում տղամարդը տարածել էր իր նախկին ընկերուհու հետ սիրով զբաղվելու տեսարանը պատկերող տեսանյութ, որը իրար էին փոխանցել տասնյակ հազարավոր մարդիկ:

Դրանից հետո պատգամավորներից մեկը ձեռնամուխ էր եղել համապատասխան օրենքի մշակմանը: Ինքը` պատգամավորը, սա անվանել է վճռական քայլ «շոկային վիրտուալ բռնաբարությունների» դեմ:

 


Աղբյուր՝ www.tert.am