Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Սուրեն Մ.-ն, սեռական հարաբերության մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած անձի` Թագուհի Մ-ի հետ: Նա անչափահասի հետ 10 ամիս շարունակ սեռական կապի մեջ է եղել:

Քրեական գործ է հարուցվել  141 հոդվածի հատկանիշներով (18  տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է բնակավայրիչ չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական քննությունը նշանակվել է հունվարի 15-ին:


Աղբյուր՝ news.am