2015թ. տեղի դպրոցների կրթական համակարգում «Սեռական բազմազանության թույլատրելիության» մասին առարկա ընդգրկելու վերաբերյալ  Գերմանիայի կառավարության որոշումը երկրում բողոքի բուռն ալիք է բարձրացրել: 

Կառավարության նախաձեռնության հակառակորդները նման դասերի դեմ ստորագրահավաք են կազմակերպել: Ներկա դրությամբ առցանց քվեարկությանը մասնակցել է 90 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոր առարկայի ներմուծմամբ՝ կառավարությունը փորձում է «վերադաստիարակել» համասեռամոլներին վատ վերաբերվող աշակերտներին: 

Քվեարկությունը կշարունակվի մինչեւ հունվարի վերջ: Որպեսզի Բադեն Վյուրտեմբերգի կառավարությունը դիտարկի այն, անհրաժեշտ է առնվազն 100 հազար ստորագրություն:


Աղբյուր՝ news.am