Մի շարք դերասաններ պատմել են իրենց առաջին փորձի, նաեւ այն մասին, որ դեմ չէին լինի երեքով սիրով զբաղվել, զվարճացել են զուգարաններում, ինքնաթիռում եւ նույնիսկ հասարակական տրանսպորտում:

Ռուսլան Տագիեւ, «Градусы» խմբի մեներգիչ

– Սիրում եմ, երբ ամեն ինչ նուրբ է, քնքուշ, հանգիստ: Պաշտում եմ երկար սեքսը: Սիրում եմ կուննիլինգուս անել: Այնպես որ, աղջիկնե՛ր, հերթ կանգնեք: Բացի այդ, կարող եմ պարծենալ իմ ռեկորդով. յոթ անգամ մեկ գիշերվա ընթացքում: Սուտ չեմ ասում: Իսկապես ցանկալի կին էր կողքիս, գումարած՝ մի քիչ ալկոհոլ:

Օլգա Դրոզդովա, դերասանուհի

– Ես բավական մենաստանային դաստիարակություն եմ ստացել. գավառներում այդ դեռ հանդիպում է: Միայն 15 տարեկանում են ընկերուհիներս ինձ բացատրել, թե ինչպես են երեխաները բեղմնավորվում: Տարրական դասարանների իմ ուսուցչուհուն միշտ սուրբ եմ համարել: Նա երեք որդի ուներ, պատկերացնո՞ւմ եք: Եվ այն մտքից, որ նա նույնպես ԴՐԱՆՈՎ զբաղվել է, նրան տեսնելիս անցնում էի ճանապարհը, քանի որ չէի կարողանում բարեւել. նրա փոխարեն այնպես էի ամաչում:

Քսենիա Բորոդինա, «Дом-2» ռեալիթի-շոուի հաղորդավարուհի

– Ինձ դուր են գալիս առաջնորդ-տղամարդիկ: Տղամարդը պետք է հասնի ինձ, նաեւ պետք է սեքսուալ առումով ձգի ինձ: Եվ ես երբեք տղամարդուն չեմ ասում, որ մեկ շաբաթ սիրահետելուց հետո կքնեմ նրա հետ: Իհարկե, եթե ես հանդիպում եմ ճիշտ տղամարդու հետ, կարող եմ ինքս սեքս առաջարկել: Ես չեմ կարող երկար համբերել:

Թիմաթի, ռեփեր

– Ես երբեք աղջիկների հետ խնդիր չեմ ունեցել: Վաղուց կորցրել եմ հաշիվը: Անկեղծ ասած՝ չեմ հիշում նույնիսկ աղջիկների կեսին, ում հետ երբեւէ ինչ-որ բան է եղել: Դրանք մեկանգամյա պատմություններ են: Ես չեմ իմացել ո՛չ նրանց անունը, ո՛չ հեռախոսահամարը: Եղել են նաեւ հասուն կանայք: Վստահ եմ. կինը սեքսուալ առումով բացվում է 30 տարեկանից հետո: Երիտասարդ աղջիկների գլխում քամի է: Մինչեւ 20 տարեկանը ցանկանում են միայն երեկույթների գնալ. նման աղջիկների կարելի է հանդիպել ուրբաթ օրերին, նրանց մի գիշեր թողնել քեզ մոտ, բայց ոչ ավելին:

Երբ Ամերիկայում էի ապրում, միայն սեւամորթ աղջիկների հետ էի հանդիպում: Տարբերություն, իհարկե, կա: Զգացողությունները, խառնվածքը, բույրը, ամեն ինչ տարբեր է: Նաեւ ասիացի կանանց եմ սիրում, այնքան հետաքրքիր են անկողնում: Բայց երբեք սեքսի համար չեմ վճարել: Մարմնավաճառների հետ սեռական հարաբերություն ունեցել եմ, բայց նրանք այդ անվճար են արել:

Մեխանիկորեն պահպանակ հագնելուն մանկությունից եմ վարժվել: Բարեբախտաբար, երբեք որեւէ վարակ չեմ ունեցել: Այդ հարցում շատ կարգապահ եմ:

Վիկա Բոնյա, հաղորդավարուհի

– Տղամարդուն որքան մեծ հեռավորության վրա պահես, այնքան լավ: Ինձ մոտ սովորաբար մոտ երկու ամիս պլատոնական ժամանակաշրջան է լինում: Մեկ գիշերվա սեքսն ինձ համար չէ: Երբեք նման բան իմ կյանքում չի եղել: Իմ բոլոր հարաբերությունները տեւել են նվազագույնը 6 ամիս, առավելագույնը՝ երկու տարի: Դավաճանությունը կարող է ամեն ինչ քանդել, սակայն բոլոր տղամարդիկ, ըստ էության, դավաճանում են: Խոստովանում եմ. մեկ անգամ ներել եմ դավաճանությունը, սակայն իմ եւ այդ տղամարդու միջեւ արդեն մեծ ճեղքվածք կար, եւ մենք հասկանում էինք, որ բաժանումն անխուսափելի է: Երբ տախտակի մեջ մեխ ես խփում, կարող ես այն հանել, բայց տեղը կմնա:

Գոշա Կուցենկո, դերասան

– Ես սիրում եմ սեքս եւ հաճախ չեմ մտածում հետեւանքների մասին: Իհարկե, մինչեւ հիմա ոչ ոք չի դժգոհել եւ անսպասելիորեն երեխայի հետ չի թակել դուռս: Սեքսում թռիչք եմ սիրում, երբ քեզ թռչնի նման ես զգում: Ինձ համար կարեւոր չէ, վերեւի՞ց եմ, թե՞ ներքեւից: Մի անգամ թռա… Աղջիկը ցանկացավ վերեւից լինել եւ շրմփաց հատակին: Քիչ էր մնում մեռնի ցավից, իսկ ես՝ ծիծաղից: Նա վնասել էր մեջքը: Հիմա ձգտում եմ կառավարել ինձ:

Ալեքսեյ Մակարով, դերասան

– Ամերիկա չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ինձ դուր է գալիս «Ինն ու կես շաբաթ» ֆիլմում Քիմ Բեսինջերի մերկապարը: Ի դեպ, ես նույնիսկ փորձել եմ կրկօրինակել նրան: Ընկերներիս հարսանիքին որոշեցինք մերկապար ցույց տալ: Սաշա Դոմոգարովի հետ հանվեցինք: Իհարկե՝ ոչ ամբողջությամբ: Հրաշալի էինք դիտվում, բոլորն այնպես ռիթմիկ օրորվում էին երաժշտության ներքո: Իսկ իմ փորն այնպես կլորիկ էր: Մի խոսքով՝ անմոռանալի տեսարան էր:

Օլեգ Գազմանով, երգիչ

– Հոգնածությունից, ծերությունից եւ խնդիրներից փրկվելու համար յուրաքանչյուր տղամարդու ծանրաբեռնվածություն է պետք: Օրական մեկ կամ երկու անգամ պարտադիր պետք է քրտնել: Դե՝ գիտեք, թե ինչի մասին եմ խոսում… Մենակ կամ ինչ-որ մեկի հետ, կարեւոր չէ: Վերջին շրջանում ինձ մեծ թվով կանայք են դիմում. «Երեխա եմ ուզում Գազմանովից»: Բայց ես կարծում եմ, որ բարոյական չէ երկրպագուհիների հետ սեռական ակտ ունենալ: Այդ պատճառով որոշեցի զբաղվել սերմնահեղուկի դոնորությամբ: Նաեւ արտիստ-ընկերներիս եմ ներքաշել դրանում:

http://style.news.am/arm/news/10238/rusakan-astxeri-intim-gaxtniqnery-seqsy-shou-biznesi-ashkharhum.html