Կազմակերպության ղեկավար Գերման Ավդյուշկինն ասել է, որ այժմ իրենք փորձում են այնպես անել, որ մրցույթը փրայմ-թայմից տեղափոխվի այնպիսի ժամի, երբ երեխաները չեն կարողանա դիտել:
Ավդյուշկինի գնահատականով՝ «Եվրատեսիլը» այլասերվել է: Պետական ալիքներով նման կատարողին ցուցադրելը, ըստ շարժման, հակառակ է նաև ռուսաստանյան օրենսդրությանը, որով երեխաները պետք է պաշտպանվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզից:
Ավելի վաղ Կոնչիտան հայտարարել էր, որ իր նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը պրոպագանդելը:
Ներկայում Ռուսաստանում մրցույթի հեռարձակման ժամը փոխելու հանրագիրն ստորագրել է 12.000 մարդ:
http://www.tert.am/